Լևոն Իշտոյան
| Անձնական տվյալներ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամբողջական անուն | Լևոն Հարությունի Իշտոյան | ||||||||
| Ազգությունը |
| ||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 3, 1947 (79 տարեկան) | ||||||||
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
| Հասակ | 176 սմ | ||||||||
| Քաշ | 70 կգ | ||||||||
| Դիրք | հարձակվող | ||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||
| Ներկա ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||
|
| |||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| Մարզչական կարիերա | |||||||||
| |||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||
Լևոն Հարությունի Իշտոյան (սեպտեմբերի 3, 1947[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, խաղացել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականից և Արարատ Երևանից որպես հարձակվող։ 1971 թ. եղել է սպորտի վարպետ։ 1988 թվականին արտագաղթել է ԱՄՆ և Լոս Անջելեսում բացել ֆուտբոլային դպրոց՝ Արարատ, իսկ 2008 թվականին՝ Իշտոյանի ֆուտբոլի ակադեմիա։
Ակումբային կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականից եղել է Շիրակ դպրոցի սան։ 1965 թ.-ին խաղացել է հիմնական թիմում։ Առաջին մրցաշրջանը քիչ է խաղացել և խփել է մեկ գնդակ։ 1966-68 թթ. խաղացել է Շիրակի կողմից, անցկացրել է 75 խաղ և խփել է 7 գնդակ։ 1968-ից խաղացել է Երևանի Արարատից և բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ և խփել է 28 գնդակ։ Իշտոյանը խոստովանել է, որ իր լավագույն խաղն անցկացրել է 1973 թվականի հոկտեմբերին՝ ԽՍՀՄ գավաթի եզրափակչին, որտեղ նրանց հակառակորդն էր Կիևի Դինամոն, և այդ խաղի ընթացքում նա խփել է իր թիմի երկու որոշիչ գնդակները, որն էլ Արարատին պարգևել է 2։1 հաշվով հաղթանակ։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-05-07 Wayback Machine (անգլ.)
- Պրոֆիլը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կայքում Արխիվացված 2012-09-19 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորյան Ա.Գ. Լևոն - Հարությունի որդին. - «Ուրարտու» թերթ - №15 2002 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Արարատի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով