Jump to content

Նիկիտա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկիտա Սիմոնյան
ռուս.՝ Никита Симонян
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մկրտիչ Պողոսի Սիմոնյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1926 (99 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Արմավիր (քաղաք Ռուսաստանում), Ռուսաստանի ԽՍՖՀ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 23, 2025(2025-11-23)[1] (99 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 1.72 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստանի Դաշնության
ֆուտբոլային միության փոխնախագահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1944—1945
1946—1948
1949—1959
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Սուխումի)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կռիլյա Սովետով (Մոսկվա)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
? (?)
52 (9)
213 (133)[2]
Ազգային հավաքական
1954-1958 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 20 (10)
Մարզչական կարիերա
1960–1965
1967–1972
1973–1974
1977–1979
1980–1981
1984–1985
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ Մոսկվա
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ (ֆուտբոլային ակումբ)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Չեռնոմորեց (Օդեսա)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ (ֆուտբոլային ակումբ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկիտա Պողոսի Սիմոնյան (հոկտեմբերի 12, 1926(1926-10-12)[4][5][6], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2025(2025-11-23)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, 1992-2025 թվականներին՝ ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954)։ Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր[7]։

«Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ։

2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[8]։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին Արմավիրում։ 1930-ական թվականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Աբխազիա, որտեղ էլ անցել են Սիմոնյանի պատանեկության տարիները։ Ծննդյան պահին նա ստացել է Մկրտիչ անունը, սակայն բակում ընկերները նրան կոչել են Նիկիտա, և նրան հետագայում այդպես էլ սկսել են ճանաչել։ Մանկության տարիներին նա զբաղվել է երաժշտությամբ, ունեցել է երաժշտական լավ լսողություն։ Սիմոնյանն ընկերների հետ կազմակերպել է հանդիպումներ տարբեր փողոցների և թաղամասերի թիմերի միջև։ Հայրենական մեծ պատերազմի սկիզբը համընկել է նրա ընտանիքի Սուխումում գտնվելու հետ։ Շուտով նա ծանոթացել է տեղի «Դինամո» թիմի խաղացող Շոթա Լոմինաձեի հետ, որն էլ դարձել է նրա առաջին մարզիչը։ 1944 թվականին Սիմոնյանը խաղացել է Սուխումի «Դինամոյի» երիտասարդական թիմում, իսկ մեկ տարի անց թիմը հանդիպել է մոսկովյան «Կռիլյա Սովետովի» հետ և տարել երկու հաղթանակ. մոսկվացիների դարպասը բոլոր գոլերը խփել է Սիմոնյանը։ Հենց այդ հանդիպումներն էլ բացել են նրա առաջ մեծ ֆուտբոլի ճանապարհը․ «Կռիլյայի» մարզիչներ Վլադիմիր Գորոխովը և հայազգի Աբրահամ Դանգուլովը նրան հրավիրել են միանալ իրենց թիմին[10]։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Սիմոնյանը, ավարտելով միջնակարգ դպրոցը, տեղափոխվել է Մոսկվա և դարձել «Կռիլյա Սովետովի» խաղացող։ Նա ապրել է Վլադիմիր Գորոխովի և նրա կնոջ մոտ, որոնք, ինչպես ասել է Սիմոնյանը, դարձել են նրա երկրորդ ընտանիքը։ Առաջնությունում անդրանիկ հանդիպումը Սիմոնյանը պետք է անցկացներ Սուխումում՝ Մինսկի «Դինամոյի» դեմ։ Երբ նա հասել է քաղաք, պարզվել է, որ իր տանը խուզարկություն է արվել, իսկ նրա հայրը ձերբակալվել է։ Ձերբակալությունը կազմակերպել էին Վրաստանի իշխանությունները՝ ֆուտբոլիստի վրա ճնշում գործադրելու համար՝ փորձելով այդ կերպ նրան տեղափոխել Թբիլիսիի «Դինամո»[11]։ Սադրանքը չի գործել, և Սիմոնյանը շարունակել է ելույթ ունենալ «Կռիլյա Սովետովում», որտեղ անցկացրել է երեք տարի։ 1948 թվականին «Կռիլյա Սովետովն» առաջնությունում զբաղեցրել է վերջին տեղը, և որոշվել է թիմը լուծարել։ Արհմիությունների միութենական կենտրոնական խորհրդի որոշմամբ Սիմոնյանը պետք է կարիերան շարունակեր մոսկովյան «Տորպեդոյում», ուր նրան հրավիրում էր ԶԻՍ գործարանի տնօրեն Իվան Լիխաչովը, սակայն Գորոխովն ու Դանգուլովը նրան հրավիրել են «Սպարտակ», որը նրանք այդ ժամանակ գլխավորել էին[10]։

Սիմոնյանի տեղափոխությունը «Սպարտակ» համընկել է թիմի վերածննդի շրջանի հետ, երբ այն կորցրել էր առաջատար դիրքերը խորհրդային ֆուտբոլում։ Այդ նույն շրջանում թիմին էին միացել այնպիսի հայտնի խաղացողներ, ինչպիսիք էին Միխայիլ Օգոնկովը, Իգոր Նետտոն, Անատոլի Իլյինը, Անատոլի Իսաևը, Անատոլի Մասլյոնկինը։ Հարձակման գծում Սիմոնյանը կազմել է հաջող համագործակցություն փորձառու Նիկոլայ Դեմենտևի (մեծապես նրանով էր պայմանավորված Սիմոնյանի կայացումը որպես սպարտակցու) և Սերգեյ Սալնիկովի հետ։ Շուտով Սիմոնյանը կարողացել է դառնալ թիմի առաջատարներից մեկը և նրա գլխավոր ռմբարկուն։ Առաջին իսկ մրցաշրջանում նա դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 26 գոլ։ Հաջորդ մրցաշրջանը նրա համար եղել է ավելի արդյունավետ․ նա կարողացել է խփել 34 գոլ, որը երկար տարիներ մնացել է ռեկորդային (միայն 1985 թվականին Օլեգ Պրոտասովը խփել է 35 գոլ)։ Երկու մրցաշրջանի ընթացքում Նիկիտան կարողացել է դառնալ առաջնության գլխավոր ֆուտբոլային աստղերից մեկը, ինչից հետո ստացել է Վասիլի Ստալինի առաջարկը՝ տեղափոխվել «ՎՎՍ» («Ռազմաօդային ուժեր») թիմ, սակայն նա մերժել է առաջարկը[11][10]։ 1953 թվականին Սիմոնյանը երրորդ անգամ իր կարիերայում դարձել է առաջնության լավագույն ռմբարկու (Ավթանդիլ Գոգոբերիձեի հետ)՝ խփելով 14 գոլ։ 1955 թվականից Սիմոնյանը եղել է ԽՄԿԿ անդամ։

1954 թվականին Սիմոնյանն առաջին անգամ հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում՝ առաջին իսկ խաղում երկու անգամ գրավելով Շվեդիայի հավաքականի դարպասը (հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով)։ Հավաքականի կազմում Սիմոնյանը մեկնել է 1956 թվականի Օլիմպիական խաղերին։ Թիմի հիմքում հենց «Սպարտակի» խաղացողներն էին։ Սիմոնյանը դաշտ է դուրս եկել միայն եզրափակիչ խաղում՝ Հարավսլավիայի հավաքականի դեմ, սակայն, այդուհանդերձ, ստացել է իր ոսկե մեդալը (խաղից հետո նա առաջարկել է այն տալ երիտասարդ Էդուարդ Ստրելցովին, որը բաց էր թողել եզրափակիչը, սակայն վերջինս հրաժարվել է)։ 1958 թվականին ԽՍՀՄ հավաքականը առաջին անգամ հանդես է եկել աշխարհի առաջնությունում, և թիմի ավագը եղել է Նիկիտա Սիմոնյանը, և հենց նա է խփել հավաքականի առաջին գոլը՝ գրավելով անգլիացիների դարպասը։ Մրցաշարի ավարտից հետո հարձակվողն ավարտել է իր կարիերան հավաքականում՝ ընդհանուր առմամբ անցկացրած լինելով 20 խաղ և խփելով 10 գոլ[10]։

1958 թվականին «Սպարտակը» նվաճել է ԽՍՀՄ գավաթը՝ եզրափակիչում պարտության մատնելով «Տորպեդոյին», և խաղի միակ գոլը խփել է Սիմոնյանը։ 1959 թվականին նրա թիմը մեկնել է շրջագայության Հարավային Ամերիկայով, որից հետո Նիկիտան որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան․ այդ պահին նա 33 տարեկան էր[10]։ Ընդհանուր առմամբ «Սպարտակում» Սիմոնյանը խփել է 160 գոլ (ակումբի պատմության լավագույն ռմբարկուն) և հաղթել է չորս առաջնությունում ու նվաճել ԽՍՀՄ երկու գավաթ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական հաջողություններ որպես ֆուտբոլիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ
  • ԽՍՀՄ չեմպիոն։ (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1952), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1953), ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1956), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1958)
  • ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1950), (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1958)

Մարզական հաջողություններ որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2026 թվականի մարտից Երևանում Հրազդանի կիրճ փողոցը կրում է Նիկիտա Սիմոնյանի անունը[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Умер олимпийский чемпион Никита Симонян (ռուս.)
  2. «Սպարտակն ամբողջությամբ՝ Պատմությունն անուններով» գրքում (Մոսկվա 2005) նշվում է, որ Նիկիտա Սիմոնյանը Սպարտակում հանդես գալու տարիներին խաղացել է 215 խաղ և դարձել 135 գնդակի հեղինակ
  3. Olympedia — 2006.
  4. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  5. FBref.com
  6. Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
  7. Медведев наградил Симоняна орденом «За заслуги перед Отечеством»
  8. 8,0 8,1 Ն. Պ. Սիմոնյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  9. 9,0 9,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Бомбежки, арест отца и отказ Сталину: век Никиты Симоняна на фоне истории». «Ведомости. Спорт» (ռուսերեն). 2025-11-24. Վերցված է 2025-12-07-ին.
  11. 11,0 11,1 Семенов С. М. Легенды отечественного футбола. — М.: Международный Объединенный Биографический Центр, 2014. — 543 с.
  12. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  13. «Հրազդանի կիրճ փողոցը՝ Նիկիտա Սիմոնյանի անունով». 1in.am. Վերցված է 12 Մարտ, 2026-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Սիմոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 378