Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե, ՀՀ ՔԿ, Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ[1]։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն[1]:

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը 2014-2018 թվականներին Աղվան Հովսեփյանն էր[2]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը[1]:

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են[1]՝

  • կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
  • վարչությունները
  • բաժինները։

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են[1]՝

  • գլխավոր վարչության վարչությունները,
  • բաժինները
  • կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։

Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։ Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները)։ Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը[1]:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեի նախագահ՝

Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

  • Արման Պողոսյան

Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ՝

Կոմիտեի նախագահի տեղակալներ՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]