Երանոս (Գեղարքունիքի մարզ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Երանոս | |||
Երանոս գյուղի մուտքի կամարը, կառուցվել է 2013 թ | |||
| 40°12′0″N 45°12′0″E / 40.20000°N 45.20000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Գեղարքունիքի մարզ | ||
| Հիմնադրված է | 1828-1830 թ. | ||
| ԲԾՄ | 2007±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▲5479 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Երանոս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գյուղը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, մարզկենտրոն Գավառից 25 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա։ Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։
Երանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է «խաղաղասեր» կամ «խաղաղարար»։ Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մսուր մանկապարտեզ, կոմունալ տնտեսություն, ընտանեկան բժշկության ամբուլատորիա, առևտրի և սպասարկման օբյեկտներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Երանոսի մշտական բնակչությունը կազմել է 5479, առկա բնակչությունը՝ 3541 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները ներգաղթել են 1828-1829 թվականներին Ալաշկերտի գյուղերից[3]։ Երանոսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։ Եկել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից, սակայն գյուղը ունի ավելի հին պատմություն։
Հուշարձանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հյուսիսային մասում կա երկու ամրոց՝ «Նեղ բողազ» (մ.թ.ա 3-րդ հազարամյակ) և «Շեն դվոր» (մ.թ.ա 2-րդ-1-ին հազարամյակ)։ Գյուղում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր (1215 թվական), Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սուրբ Սոֆյա մատուռներ, դամբարաններ և 15-17-րդ դարերի խաչքարեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կլիման ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը։ Տղամարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 211
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 74. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանոս (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։ |
|
| |||||||||||||||||

