Գանձակ (Գեղարքունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տես՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գանձակ | |||
![]() | |||
Կոորդինատներ: 40°18′53″ հս․ լ. 45°06′41″ ավ. ե. / 40.31472° հս․. լ. 45.11139° ավ. ե. | |||
Երկիր |
![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 1978±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4145[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 1206 | ||
| |||
Գանձակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանձակ համայնքը՝ նախկինում Քոսամահմեդ, ապա Բատիկյան, վերաբնակեցվել է 1828 թվականին Արևմտյան Հայաստանի Բայազետի և Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերով։ Գանձակ է վերանվանվել 1991 թվականի օգոստոսի 8-ին։ Գյուղի պատմություն ավելի հին է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում պահպանվող 9-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցին։
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա, որի տարածքը վերջանում է Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում[2]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կլիման ամռանը զով է, ձմռանը՝ ցրտաշունչ։ Հաճախակի են չորային, երաշտ տարիները և ցրտահարությունները, որից շատ է տուժում գյուղատնտեսությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 489 | 1515 | 1883 | 2206 | 2306 | 2878 | 3392 | 4237 | 4595 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ, բանջարաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ(աշխատում է սեզոնային կարգով՝ տարեկան 4 ամիս)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաղապար:GEOnet
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, ՀՀԱՎԾ
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|