Գետիկ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 1820 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼370 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գետիկ (նախկինում՝ Նոր Բաշգյուղ[2]), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում, մարզկենտրոն Գավառից 82 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Արծվաշենից[2]։
Գետիկի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի շրջակայքում նշմարվում են (մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակ) մեգալիթյան հուշարձանների մնացորդներ, ինչպես նաև կիկլոպյան “Մուղնու խաչ” ամրոցի (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) ավերակներ և խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան-բաշգյուղ»։ www.nayiri.com։ Վերցված է 2020 թ․ փետրվարի 16
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 օգոստոսի 11
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 49, available online at the website of the Internet Archive:
|