Դաշտավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դաշտավարություն, երկրագործության ճյուղ։ Գլխավորապես միամյա պարենային (հատիկային հատկաընդեղեններ, արմատապտուղնևր, ձիթատու), ինչպես նաև թելատու և կերային դաշտային բույսերի աճեցման համակարգ։ Բնական և տնտեսական պայմաններին համապատասխան դաշտային կուլտուրաների ցանքատարածություններն աշխարհի տարբեր երկրներում բաշխված են անհամաչափ։ Ստացված արտադրանքի քանակի տեսակետից առաջին տեղն զբաղեցնում է բրինձը, այնուհետև՝ ցորենը և եգիպտացորենը։ Հացահատիկի արտադրության ավելի մեծ ծավալ ունի Ասիան, ապա Եվրոպան և Ամերիկան, կարտոֆիլի ու շաքարի ճակնդեղի արտադրության հիմնական մասը տալիս է Եվրոպան, հատիկաընդեղեններինը և յուղատուներինը՝ Ասիան, եգիպտացորենինը և եղեգնաշաքարինը՝ Ամերիկան։ Դաշտային կուլտուրաների բերքատվության առավել բարձր մակարդակ է դիտվում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Դաշտային կուլտուրաների ընդհանուր ցանքատարածությամբ, ինչպես նաև ցորենի, աշորայի, վարսակի, կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի ցանքատարածությամբ ԽՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը։ Մեծ ցանքատարածություններ ունեն նաև Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ։ 1971 թվականին ԽՍՀՄ-ում վարելահողերը զբաղեցրել են 223,7 միլիոն հեկտար, որից դաշտային կուլտուրաների ցանքատարածությունները՝ 205,4 միլիոն հեկտար։ Բարձրացել է երկրագործության կուլտուրան, արտադրության մեջ ներդրվել են նոր, բարձր բերքատու սելեկցիոն սորտեր։ Կարևորագույն դաշտային կուլտուրաների տարածությունների 85—99% ցանվել է սորտային սերմերով։ Ոռոգվող վարելահողերի տարածությունը կազմել է ավելի քան 9 միլիոն հեկտար։ Բարձրացել է գյուղատնտեսության կուլտուրաների բերքատվությունը, ավելացել ապրանքային արտադրությունը։ Հին երկրագործական շրջանների կողքին ստեղծվել են արժեքավոր կուլտուրաների (բամբակենի, շաքարի ճակնդեղ, եգիպտացորեն, բրինձ) մշակության նոր շրջաններ։ Մշակության մեջ են մտցվել մի շարք նոր կուլտուրաներ (գետնանուշ, խորդենի և այլն)։ Կերային կուլտուրաների ցանքատարածությունները կազմել ևն 65,2 (ընդհանուր ցանքատարածությունների 31,7%), որից բազմամյա խոտաբույսեր՝ 22,9 միլիոն հեկտար, միամյա խոտաբույսեր՝ 18,9 միլիոն հեկտար, սիլոսի և կերային նպատակով մշակվող եգիպտացորեն 17,8 միլիոն հեկտար տարածություն։ Սովետական Հայաստանում խոշոր մեքենայացված տնտեսությունների կազմակերպումը պայմաններ ստեղծեց հողի խելացի օգտագործման և գյուղատնտեսության հետագա զարգացման համար։ 1972 թվականին ԽՍՀՄ-ում վարելահողերը կազմել են շուրջ 0,5 միլիոն հեկտար, այդ թվում՝ դաշտային կուլտուրաների ցանքատարածությունները՝ 388 հազար հեկտար։ Առավել մեծ տարածություններ են զբաղեցնում հացահատիկային կուլտուրաները՝ 170 հազար հեկտար, որից ցորենը՝ 105 հազար հեկտար, գարին՝ 45 հազար հեկտար։ Հացահատիկային կուլտուրաների միջին բերքատվությունը կազմել է 14,7 ցենտր/հեկտար, աշնանացան ցորենինը՝ 16,1 ցենտր/հեկտար, եգիպտացորենինը՝ 26,5 ցենտր/հեկտար։ 1971 թվականին հանրապետությունը արտադրել է 750 հազար տոննա հացահատիկ։ Տեխնիկապես կուլտուրաների ցանքատարածությունները կազմել են 31 հազար հեկտար։ 1971 թվականին շաքարի ճակնդեղի (4 հազար հեկտար) արտադրությունը (գործարանային) կազմել 169 հազար հեկտար, իսկ միջին բերքատվությունը՝ 209 ցենտր/հեկտար։ Կարտոֆիլն զբաղեցնում է 18 հազար հեկտար տարածություն։ Հանրապետությունում մշակվում է ծխախոտ (շուրջ 8 հազար հեկտար)։ Խորդենին մշակվում է Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում։ 1971-ին ստացվևլ է 31,6 հազար տոննա կանաչ զանգված։ Կերային կուլտուրաների ցանքատարածությունները 1971 թվականին կազմել են 183 հազար հեկտար, որից բազմամյա խոտաբույսեր (կորնգան, առվույտ, երեքնուկ)՝ 110 հազար հեկտար, միամյա խոտաբույսեր՝ 39 հազար հեկտար։ Հայաստանում դաշտավարության արտադրանքի հետագա ավելացումը հիմնականում կատարվելու է բերքատվության բարձրացման հաշվին, իսկ որոշ կուլտուրաների (կարտոֆիլ, խորդենի և այլն) համար նախատեսվում է նաև ցանքատարածությունների ավելացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png