Կալավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Կալավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Մակերես | 9.1 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 175[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կալավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալավան բնակավայրը հիմնադրվել է 1800-ական թվականներին: Մինչև Հայաստանի անկախությունը այն կոչվել է Ամրխեր, իսկ 1991 թվականից՝ Կալավան։
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), 14-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։
Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի ներկայիս բնակիչները գաղթել են 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանի Շամխորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կալավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 50, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
- Գեղարքունիքի մարզպետարան Archived 2011-12-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|