Գեորգի Մարտիրոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Մարտիրոսով
Ծնվել էապրիլի 4, 1932(1932-04-04) (88 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1966)
ՊարգևներՌԴ վաստակավոր մեքենաշինարար ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ

Գեորգի Գենարիի Մարտիրոսով (ապրիլի 4, 1932(1932-04-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նավային մեքենաշինության բնագավառի հայ գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1996): ՌԴ վաստակավոր մեքենաշինարար (1992):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մարտիրոսովը ծնվել է 1932 թվականի ապրիլի 4-ին, Բաքու քաղաքում: 1955 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինության ինստիտուտը: 1955 թվականից աշխատում է Մոսկվայի «Վինտ ԳԱՄ» ձեռնարկությունում, 1990 թվականից՝ գլխավոր տնօրեն: 1991 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի ավտոմոբիլային-ճանապարաշինական ինստիտուտի երկկենցաղ-մեքենաների ամբիոնի մասնաճյուղի վարիչ, 1992 թվականից՝ ՌԴ վաստակավոր մեքենաշինարար[1]:

Աշխատանքները վերաբերում են նավերի կառավարման տեխնիկական խնդիրներին և էկոլոգիապես անվտանգ նավային էներգետիկ սարքավորումների ստեղծման հարցերին[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժնևի և Բրյուսելի գյուտարարության և հայտնագործության միջազգային սալոնների (14 ոսկե և արծաթե) մեդալներ
  • Բելգիայի Պետական շքանշան (2001)
  • Մալթայի ասպետի շքանշան (2000)
  • ՌԴ Պետական մրցանակ (1998)
  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1974)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 71: