Jump to content

Ենթասպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթասպան ռազմական կոչում է հայկական բանակում և Հայաստանի Հանրապետության մի շարք ուժային կառույցներում։ Համապատասխանում է անգլերեն Warrant Officer, «վորընթ օֆիսըր» բառեզրին, ռուսերէն՝ прапорщик, «պրապորշչիկ»։ Վերջինս նշանակում է նշանակում ՝ դրօշակիր, այսինքն՝ պրապոր–ը, դրօշը տանող սպա կամ ենթասպա։ Հայերեն ճիշտ թարգմանութիւնը պետք է լիներ «վառատար», այսինքն՝ «վառ»–ը, դրօշը տանող սպա կամ ենթասպա։ «Վառատար» ռազմական կոչումն օգտագործուել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան բանակում։

Հայկական բանակի ենթասպայի ուսադիր
Հայկական ռազմաօդային ուժերի և Հակաօդային զորքերի ենթասպայի ուսադիր

Ենաթսպա կոչումը Հայկական բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ նրանց ստեղծման օրվանից մտցվել է ՙենթասպա՚ ռազմական կոչումը և սահմանվել է զինծառայողների առանձին մի կատերգորիա։ Մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրքը սահմանում է հետևյալը՝

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ են սպաները, ենթասպաները, ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, սերժանտները, ավագները և զինվորները, որոնք զինվորական ծառայություն են կատարում։
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ։ ԳԼՈՒԽ 1։ Հոդված 5։

[1]

Ենթասպա կոչումը տարբեր բանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթասպա կոչումը, որպես «պրապորշչիկ»՝ Пра́порщик, առաջացել է հին սլավոնական «պրապոր»՝ пра́поръ բառից։ Հայերեն պրապոր–ը թարգմանվում է «դրոշ», իսկ հին հայերեն՝ «վառ», որը նոյն նշանակութիւնն ունի՝ դրոշ։

Ենթասպա կամ պրապորշչի բառեզրով նշանակվում էր այն ռազմական կոչումը, որը տրվում էր մի շարք պետությունների զինված ուժերի և այլ ուժային կառույցների որոշակի զինծառայողների։

Ենթասպա կոչումը զանազան երկրների բանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներում ենթասպա ռազմական կոչումը ունի զանազան անվանումներ, սակայն մոտավորապես համարժեք է արդի հայկական բանակի ենթասպա և արդի ռուսական բանակի պրապորշչիկ կոչումներին։

Հետևյալ երկրներում ենթասպա ռազմական կոչումը արտասանվում է տարբեր ձևով։

Մասնավորապես, նախկին Վարշավյան պակտի երկրնեից մի քանիսում այդ կոչումները համարժեք են ՙենթասպային՚ սակայն հնչում են իրենց ազգային առանձնահատուկ կերպով․

  • {{{2}}} Ադրբեջան ⇒ Գըզիր՝ ադրբ.՝ Gizir
  • {{{2}}} Արևելյան Գերմանիա՝ ⇒ Ֆեհնրիխ՝ գերմ.՝ Fähnrich
  • {{{2}}} Լեհաստան ⇒ Խորունժիյ՝ լեհ.՝ Chorąży
  • {{{2}}} Սերբիա ⇒ Զաստավնիկ՝ սերբ.՝ Заставник/ Zastavnik
  • {{{2}}} Հունգարիա ⇒ Ժասլոս՝ հունգ.՝  Zászlós

Իսկ հետևյալ երկրներում թե՛ հնչումը և թե համարժեքությունը գրեթե նույնանման են ռուսական ՙպրոպորշչիկ՚ կոչման հետ՝

  • {{{2}}} Բելառուս ⇒ Պրապարշչիկ՝ բելառուս․՝ Прапаршчык
  • {{{2}}} Չեխիա ⇒ Պրապորշչիկ՝ չեխ.՝ Praporčík
  • {{{2}}} Վրաստան ⇒ Պրոպորշչիկի՝ վրաց.՝ პრაპორშჩიკი
  • {{{2}}} Ղազախստան ⇒ Պրապորշչիկ՝ ղազ.՝ Прапорщик
  • {{{2}}} Սլովակիա ⇒ Պրապորչիկ՝ սլովակ.՝ Práporčík
  • {{{2}}} Սլովենիա ⇒ Պրոպորշչիկ՝ սլովեն.՝ Praporščak
  • {{{2}}} Ուկրաինա ⇒ Պրապորշչիկ՝ ուկրաիներեն՝ прапорщик. Ուկրաինայում 2016 թ․ բարեփոխումից հետո, զինվորականների այդ կատեգորիան, ինչպես նաև ՙպրոպորշչիկ՚ ռազմական կոչումը դուրս եկան բանակի կոչումների ցանկից[2]։.

Ռուսական թագավորությունում, ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ–ում և արդի Ռուսաստանի Դաշնությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական թագավորությունում, ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ–ում և արդի Ռուսաստանի Դաշնությունում ենթասպաները՝ պրապորշչիկները զինծառայողների մի կատեգորիա են, որոնք ծառայում են զինված ուժերում, այլ զորքերում, ուժային այլ կառույցներում, և ըստ աստիճանակարգի գտնվում են սպայական կազմի և սերժանտական կազմի միջև, այսինքն՝ իրենց ծառայողական դիրքով սպաներից ցածր են, իսկ սերժանտներից բարձր։

Արդի Ռուսաստանի Դաշնության ոստիկանության ենթասպայի ուսադիր։
Ռազմական կոչումների հերթականությունը ԺԹ դարի վերջի – Ի դարի սկզբի Ռուսական կայսրության ցամաքային զորքերում։
30px Կրտսեր կոչում։ Ենթասպա, այսինքն՝ պրապորշչիկ Ավագ կոչում։
Ենթապրապորշչիկ он же Զաւորյադ-պրապորշչիկ
(այդ կոչումը շնորհվում էր միայն զորահավաքի ժամանակ)
Ենթասպաների՝ Պրոպորշչիկների տարբերանշանների օրինակներ՝ Ռուսական կայսրությունում
Տարբերանշաններ Ռուսական կայսերական բանակ

էպոլետ
ուսադիրы
безрамки безрамки безрамки безрамки
Էպոլետ
(1904)
Ուսադիր
(1904)
...
(1914)
...
запаса (1904)

Ենթասպա կոչման ի հայտ գալը Ռուսական պետությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապտենարմուս և ենթա–պրապորշչիկ մուշկետյորների վաշտում, հետևակային զորագունդ՝ 1763–ից մինչև 1786 թթ․։

[3]

Ռուսական թագավորության բանակում ցար Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովի հրամանագրով առաջին անգամ 1649 թվականին ենթասպաներ կամ դրոշակիրներ՝ прапорщик–ներ սկսեցին այն դրոշակիրներին, որոնք նշանակվում էին առավել խիզախ զինվորների թվից, որոնք ֆիզիկապես ամուր էին և մարտերում ստուգված։

Պետրոս I Ռոմանով ցարը, որը ստեղծեց Ռուսաստանի կանոնավոր բանակը, 1712 թվականին բանակ ներմուծեց պրապորշչիկ՝ прапорщик ռազմական կոչումը, որպես առաջին (կրտսեր) աստիճան՝ նախատեսված օբեր–սպայական կազմի որոշ անդամների համար։ Ընդ որում՝ կոչումը մտցվեց թե՛ հետևակում, թե՛ հեծելազորում[4]։

Ռուսական կայսերական բանակում հետևակային զորքերի ենթասպա՝ կամ պրապորշչիկ՝ «прапорщик» կոչումին 1712–1796 թթ․ համապատասխանում էր շտիկ–յունկեր կոչումը հրետանային զորքերում[5]։

Փաստորեն, դա սպայական, առաջին կոչումն էր։ Արդի տերմինով ասած՝ առաջին կրտսեր սպայական կոչումը, իսկ հին ռուսական և եվրոպական տերմինով՝ առաջին օբեր սպայական կոչումը։ Օբեր սպաներից ներքև ունտեր սպաներն էին, այսինքն ենթասպաները կամ սերժանտները։ Շփոթության պատճառն այն է, որ իրականում սերժանտները պետք է կոչուեն ենթասպաներ, իսկ պրապորշչիկները՝ փոխսպաներ։

1884 թվականից Ռուսաական կայսերական բանակում ռազմական ուսումնարանների շրջանավարտների համար առաջին սպայական կոչումը դարձավ պոդպորուչիկը կամ ենթապորուչիկը։ Հեծելազորում դրան համապատասխանում էր կորներտը՝ корнет։ Սակայն ենթասպա՝ прапорщик կոչումը, որպես առաջին սպայական կոչում կազակական աշխարհազորային զորքերում, ինչպես նաև պատերազմական ժամանակի համար[6]։ Նույն կերպ այն համարվում էր առաջին սպայական կոչում պահեստազորի ենթասպաների՝ прапорщик запаса կատերգորիայի համար[7]։ Բացի այդ, ենթասպա, այսինքն՝ прапорщик աստիճանը շնորհվում էր որպես մարտում աչքի ընկնելու համար սպայական կազմի մեջ ընդգրկված զինվորականներին՝ որպես առաջին սպայական կոչում։

Խորհրդային Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության փլուզումից հետո Խորհրդային Ռուսաստանը և նրան փոխարինած Խորհրդային Միությունը չեն ունեցել ենթասպա, կամ պրապորշչիկ կոչումը իրենց բանակներում, մասնավորապես՝ 1917−1946 թթ. այսպես կոչված Բանվորագյուղացիական Կարմիր Բանակում, իսկի դրանից հետո՝ մինչև 1972 թվականը՝ Խորհրդային բանակում։

Խորհրդային Միության Զինված Ուժերում ենթասպա՝ պրապորշչիկ՝ прапорщик կոչումը մտցվել է 1972 թվականի ունվարի մեկից։ Միաժամանակ՝ Ռազմածովային նավատորմում մտցվել է միչման ռազմական կոչման համար նոր տարբերանշաններ։ Այդ բոլորի մասին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագիրը հրապարակվել է 1971 թվականի նոյեմբերի տասնութին[8]։

1981 թվականի հունվարի տասներկուսից Խորհրդային բանակում, ռազմածովային ուժերի առափնյա զորամասերում և օդատորմում, ԽՍՀՄ սահմանապահ և ներքին զորքերում մտցվել է նաև ավագ ենթասպա, կամ ավագ պրապորշչիկ՝ старший прапорщик ռազմական կոչումը։ Միաժամանակ՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում մտցվել է դրան համարժեք ավագ միչման՝ старший мичман կոչումը։

Նախկին ԽՍՀՄ–ի և արդի Ռուսաստանի Դաշնության ենթասպաների՝ պրապորշչիկների ուսադիրները (1971 − 1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտոհրաձգային զորքեր,
համզորային ուսադիրներ
Ցամաքային զորքեր
Տեխնիկական զորքեր, Ճարտարագիտական զերքեր,
Տանկային զորքեր, Հրետանի,
Հրթիռային զորքեր
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր, Զենիթա–հրթիռային զորքեր),
Ավտոմոբիլային զորքեր, Շինարարական զորամասեր
Ռազմաօդային ուժեր
Օդա–դեսանտային զորքեր
Դաշնային ծառայություն՝ ՖՍԻՆ, ФСИН
Արտակարգ իրավիճակների նախարարության զորքեր
Ոստիկանություն
Ներքին զորքեր
Ներքին գործերի նախարարություն
Շքերթային համազգեստի ուսադիրներ
(կարովի)
Ամենօրյա համազգեստի ուսադիրներ
(կարովի և հանովի)
1971–ից

1991–ից
Պատկեր:Прапорщик ВВ.gif Պատկեր:Старший прапорщик ВВ.gif
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик
(1971—1994)
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик
(1981—1994)
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик
(1971—1994)
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик
(1981—1994)
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик
(1971—1994)
Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик
(1981—1994)
Ենթասպա՝ պրոպորշչիկ՝ Прапорщик Ավագ ենթասպա՝ ավագ պրապորշչիկ՝ Старший прапорщик Ներքին զորքերի ենթասպա՝ Прапорщик BB
(1995 ⇒ …)
Ներքին զորքերի ավագ ենթասպա՝ Старший прапорщик BB
(1995 ⇒ …)
Համազգեստի թևքերի նշաններ՝ թևքանշաններ։
Ստաժի նշաններ
Ավագ ենթասպա՝ Старший прапорщик/ ենթասպա՝ прапорщик
(ձախ թևքին՝շքերթային և ամենօրյա կիտելի և շինելի վրա)
Թևքի
նշան
1969 1969 1969 1969 1969
10 տարի և ավելին 5-րդից մինչև 9-րդ տարի 4-րդ տարի 3-րդ տարի 2-րդ տարի 1-ին տարի

Նմանատիպ կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՀ–ի երկրներում և հատկապես սլավոնական երկրներում ենթասպա՝ прапорщик և ավագ ենթասպա՝ старший прапорщик ռազմական կոչումները՝ նմանատիպ տարբերանշաններով գոյություն ունեն մինչև այժմ։ Հատկապես Բելառուսում և Ուկրաինայում։ Կան նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայի և Մերջբալթյան հանրապետություններում։ Բայց աստիճանաբար կատարվում է հեռացում ռազմական կոչումների ռուսական համակարգից։ Մասնավորապես՝ Ուկրաինայի ազգային ոստիկանությունում «прапорщик» հատուկ կոչումը վերացվել է։ Միլիցիայի պրապորշչիկներին, որոնք տեղափոխվել են ազգային ոստիկանություն՝ տրվել է հետևյալ հատուկ կոչումը՝ ոստիկանության ավագ սերժանտ՝ «старший сержант полиции»։ Արևելաեվորապակն երկրները անցնում են դեպի ՆԱՏՕ–ի ռազմական կոչումների համակարգը։ Ադրբեջանը և թյուրքախոս երկրները՝ դեպի Թուրքիայի օղուզալեզու ռազմական կոչումների համակարգը։ Հայաստանը փորձելու է վերադառնալ Հին և Միջնադարյան Հայկական ռազմական կոչումների համակարգին, որի ջատագովներից մեկը ռազմական պատմաբան Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանն է[9]։ Թաջիկստանը փորձում է վերադառնալ հին իրանական ռազմական կոչումների համակարգին։

Ուկրաինայի ենթասպաների ուսադիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիա և Չեխիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիա և Չեխիա երկրների ազգային Զինված Ուժերում կան համանման ռազմական կոչումներ, ինչպես նաև ենթասպաների առավել տարատեսակ կատեգորիաներ.

Սլովենիայի ենթասպաների ուսադիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխիայի Զինված ուժերում ենթասպաների կատեգորիայի մեջ դասվում են (praporčický sbor, praporčíci)

Չեխիայի բանակաի զինծառայող ենթասպաների ուսադիրները՝

Այլ սլավոնական երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ սլավոնական երկրներում կա ենթասպայի «խորունժիյ» կոչվող տեսակը՝ хорунжий սլավոնական խորուգվ՝ Хоругвь դրոշ կամ դրոշազոր բառից, որը նշանակում՝ մեկ դրոշակի տակ ծառայող զորագունդ կամ բրիգադ։

Նման սլավոնական երկրներց է Լեհաստանը։

Լեհաստանի խորունժիների ուսադիրները և տարբերանշանները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչում Կրտսեր խորունժիյ՝ Младший хорунжий
(Młodszy chorąży)

mł.chor.

Խորունժիյ՝ Хорунжий
(Chorąży)

chor.

Ավագ խորունժիյ՝ Старший хорунжий
(Starszy chorąży)

st.chor.

Շտաբային ավագ խորունժիյ՝ Старший хорунжий штабовый
(Starszy chorąży sztabowy)

st.chor.szt.

ՆԱՏՕ–ի դասակարգման կոդը՝ OP-7 OP-8 OP-9 OP-9
Ամենօրյա և շքերթային համազգեստի ուսադիրները (կարովի)
Ցամաքային զորքեր
Ռազմաօդային ուժեր
Դաշտային համազգեստի տարբերանշանները (բերետի և հանովի ուսադիրների վրա)

Սերբիա սլավոնական երկրում ենթասպայի համարժեքը կոչվում է «Զաստավնիկ»՝ «заставник», սերբերեն՝ «застава», այսինքն՝ դրոշ բառից։

Անգլոսաքսոնական ենթասպայական ռազմական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք անգլոսաքսոնական երկրներում ենթասպայի կամ պրապորշչիկի համարժեք կամ իմաստով մոտ կոչումը համարվում է վորընթ–օֆիսըրը։ Մի շարք երկրներում առկա նաև էնսին կոչումը, որը նշանակում է դրոշը կրող զինծառայող։

Ֆրանսախոս երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսախոս երկրներում ենթասպայի կոչմանն առավել մոտ է «անսեն» կամ էնսին կոչումը, որը նույնպես նշանակում է դրոշը կրող զինծառայող։

Կա նաև Ասպիրանտ կոչումը՝ Aspirant։ Այն տրվում է այն թեկնածուներին, որոնք ցանկանում են զբաղեցնել թափուր սպայական պաշտոնները։

Իսպանախոս երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում և Լատինական Ամերիկայի երկրներում ենթասպային, կամ պրոպորշչիկին՝ հայկական «վառատարին» համապատասխանող կոչում կարելի է համարել ալֆարեսը՝ (իսպ.՝ alférez

Պորտուգալախոս երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտոգալիայում, իսկ նախկինում նաև Բրազիլիայում «վառատար» կամ ենթասպա՝ «դրոշակիր» տերմինին համարժեք կարելի է համարել ալֆերեշը՝ (պորտ.՝ alferes, որը մեկ աստիճան բարձր է ասպիրանտից՝ այսինքն՝ սպայական կոչման հավակնորդից կամ թեկնածուից, պորտուգալերեն՝ «Ասպիրանտե»՝ (պորտ.՝ aspirante a oficial)։ Վերջինս մեկ աստիճան ցած էր կրտսեր լեյտենանտից՝ պորտուգալերեն՝ «տենենտե»՝ (պորտ.՝ tenente)։ Պորտուգալական «ալֆերեշ» տերմինը, ինչպես նաև իսպանական «ալֆարեսը» պարզորոշ կերպով խագում են Ռեկոնկիստայի ժամանակներից, երբ իսպանա–պորտուգալական պետություները ազատագրում՝ վերամվաճում էին իրենց պապենական հողերը և դուրս մղում արաբական նվաճողներին։ Ահա վերջիններից էլ նրանք վերցրեցին արաբական ալ–ֆարիս կամ ալ ֆարես ռազմական կոչումը՝ արաբ․՝ الفارس‎‎ al-fāris, որը պորտուգալերենում ստացել էր «հեծյալ»՝ «կավալեյրո»՝ (պորտ.՝ cavaleiro, ասինքն՝ ասպետ իմաստը, կամ նաև՝ «զինակիր»՝ էսկուդեյրո՝ պորտ.՝ escudeiro իմաստը[10]։. Կրտսեր սպայական կազմի այս կոչումը պետք է չշփոթել գլխավոր դրոշակրի բարձրագույն ռազմական պաշտոնի հետ, որը Պիրենեյան թերակղզու միջնադարում թագավորություններում հետագայում դարձել էր պատվավոր տիտղոս։ Օրինակ՝ Պորտուգալիո Ալֆարեշ–Մոր։ Սակայն այդ արքունական բարձր ռազմական կոչումը անհետացավ 1910 թվականին՝ Պորտուգալիայում թագավորության անկումից և հանրապետության հռչակումից հետո։ Ըստ Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի՝ Պիրենեյան պետություններոի միջնադարում ռազմական կոչումների էվոլյուցիայի այդ գործընթացը հիշեցնում է վաղնջական Հայաստանում և վաղ միջնադարյան Հայաստանում ռազմական կոչումների առաջացման համակարգը[11]։ Մասնավորապես՝ ասպետ տերմինը որպես հասարակ զինվորական, հեծելազորային սպա, և «Հայոց Ասպետ» նախարարական գործակալությունը, որպես Մեծ Հայքի թագավորության արքունիքի բարձրագույն կոչումներից մեկը, որը ժառանգաբար կրում էին Բագրատունիները[11]։

Գերմանախոս երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի՝ Բունդեսվերի ենթասպաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսվերում Օբերշտաբսֆելդֆեբելը՝ գերմաներեն՝ Oberstabsfeldwebel, որը կրում է ՆԱՏՕ–ի ռազմական կոչումների դասակարգման OP-9 կոդը, հանդիսանում է ենթասպայական ռազմական կոչումներից ամենաբարձրը։ Նրան համարժեք է համարվում Օբերֆենրիխը՝ գերմաներեն՝ Oberfähnrich, որը համարվում է սպայական կոչման թեկնածու կամ Բունդեսվերի ռազմական ուսումնարաններից որևէ մեկի ուսանող՝ կուրսանտ՝ սերժանտի կոչմամբ։.

Տարբերանշաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ։ ԳԼՈՒԽ 1։ Հոդված 5։[1]
  2. The President approved new unilateral items and insignia of the Armed Forces of Ukraine /Президент затвердив нові предмети однострою та знаки розрізнення Збройних Сил України
  3. Висковатов А.В., Историческое описание, 4, 497, Каптенармус и подпрапорщик мушкетёрских рот пехотного полка с 1763 по 1786 г․
  4. Տե՛ս Խորհրդային ռազմական հանրագիտարանը՝ СВЭ, 1978 թ․, էջք՝ 498−499։
  5. ЭСБЕ
  6. ВТ-ЭСБЕ, Прапорщик․
  7. ВТ-МЭСБЕ, Прапорщик․
  8. Տե՛ս Խորհրդային ռազմական հանագիտարանի Ենթասպա կամ պրապորշչիկ հոդվածը։
  9. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։
  10. Alferes․ Dicionário infopédia da Língua Portuguesa․ Porto․ ․ 2018-05-01․ [2]
  11. 11,0 11,1 Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Հայաստանի ռազմական պատմութիւն։ Երևան, 2013թ. (Անտիպ)։ Մասն Ա։