Ալեքսեյ Միխայլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Միխայլովիչ
Alexis I of Russia (1670-1680s, GIM).jpg
Ալեքսեյ Միխայլովիչ ցարի դիմանկար: Անհայտ ռուս նկարչի կողմից 17-րդ դրի երկրորդ կեսին: 1670 թվականներիի սկզբին - 1680 թվականների սկզբին
Դրոշ
Ռուսական ցար
1645 - 1676
Նախորդող Միխայիլ Ֆեոդորովիչ
Հաջորդող Ֆյոդոր Ալեքսեևիչ III
 
Քաղաքացիություն՝ Flag of Russia.svg Ռուսական թագավորություն
Մասնագիտություն՝ արվեստի կոլեկցիոներ
Ազգություն Ռուսաստան Ռուսաստան
Դավանանք Ուղղափառություն
Ծննդյան օր մարտի 29, 1629 (19)
Ծննդավայր Մոսկվա Մոսկվա
Վախճանի օր փետրվարի 8, 1676 (հունվարի 29)
Վախճանի վայր Մոսկվա
Թաղված Արխանգելսկի վանական համալիր
Դինաստիա Ռոմանովներ
Հայր Միխայիլ I Ֆյոդորովիչ
Մայր Ստրեշնևա Եվդոկիա Լուկինովնա
Ամուսին 1) Միլոսլավսկայա Մարիա Իլինիչնա
2) Նարիշկինա Նատալիա Կիրիլովնա
Զավակներ 1-ին ամուսնությունից. Դմիտրի, Եվդոկիա, Մարֆա, Ալեքսեյ Ալեքսեյվիչ, Աննա, Սոֆիա, Եկատերինա, Մարիա, Ֆեյոդոր,
2-րդ ամուսնությունից. Պետրոս I, Նատալիա, Ֆեոդորա
 
Ինքնագիր Автограф царя Алексея Михайловича Сытин 3века 1912.jpg

Ալեքսեյ Միխայլովիչ (ռուս.՝ Алексей I Михаилович, մարտի 29 (ապրիլի 8), 1629[1][4], մարտի 27 (ապրիլի 6), 1629 կամ մարտի 20 (30), 1629[2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] - փետրվարի 8 (18), 1676[1][2][3][4], Մոսկվա, Ռուսական թագավորություն[1]), ռուսական ցար 1645 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ֆեոդորովիչի որդին։ Ձգտում էր բացարձակ միապետության, պայքարում եկեղեցու հավակնությունների դեմ, նսեմացնում բոյարական Դումայի դերը։ Ալեքսեյ Միխայլովիչի արտաքին քաղաքականության ամենակարևոր հաջողությունն էր Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ 1654։ Նրա օրոք ուժեղացան գյուղացիության ֆեոդալական շահագործումը և քաղաքային բնակչության ֆինանսական կողոպուտը, բռնկվեցին Մոսկվայի ապստամբությունները 1648, 1662, գյուղացիական պատերազմը Ռազինի առաջնորդությամբ 1670-1671։

Թագավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Միխայլովիչի Մաքսային 1653 և Նոր առևտրական 1667 կանոնադրությունները նպաստեցին ներքին և արտաքին առևտրի ծավալմանը։ Ալեքսեյ Միխայլովիչի ժամանակ աշխուժացան հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսական արքունիքի հետ կապեր հաստատեցին Նոր Ջուղայի հայ վաճառականները, որոնք ցանկանում էին Ռուսաստանի վրայով իրանական մետաքսը Եվրոպա արտահանելու և եվրոպական ապրանքներ Իրան ներմուծելու արտոնություն ստանալ։

1660 թվականին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառականներից խոջա Զաքար Սահրատյանը Ալեքսեյ Միխայլովիչին նվիրեց «Ալմաստե գահ»։ Մոսկվայի դիվանագիտական ատյանում Զ. Սահրատյանին առաջարկեցին Մոսկվա ուղարկել.

Aquote1.png «ոսկեգրողների, ոսկու և արծաթի գործի վարպետների, հղկողների, ամեն տեսակ նկարիչների»։ Aquote2.png


Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1667 թվականին Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով Իրանից Մոսկվա մեկնեց հայ նկարիչ Բոգդան Սալթանովը և նշանակվեց պալատական նկարիչ։ Նույն թվականին Նոր Ջուղայի «Հայկական առևտրական ընկերության հետ» կնքվեց պայմանագիր, որով հայ վաճառականներն ստացան տարանցիկ առևտրի իրավունք և մաքսային արտոնություններ։ Հայ ազատագրական շարժման գործիչներ Գրիգոր Լուսիկենցը (Լուսիկով), Վասիլ Դաուդովը, Հակոբ Դ Ջուղայեցին, Գանձասարի Պետրոս կաթողիկոսը ձգտում էին Ալեքսանդր Միխայլովիչի արքունիքի հետ ունեցած կապերն օգտագործել Հայաստանի ազատագրման խնդրում Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական աջակցությունն ստանալու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118501909 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Н. У. Алексей Михайлович // Энциклопедический лексикон СПб.: 1835. — Т. 1. — С. 491–495.
  3. 3,0 3,1 3,2 К. Б.—Р. Алексей Михайлович // Русский биографический словарь СПб.: 1900. — Т. 2. — С. 23–35.
  4. 4,0 4,1 4,2 Алексей Михайлович // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз—Ефрон, 1890. — Т. I. — С. 417–420.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png