Սոֆյա Ալեքսեևնա
Սոֆյա Ալեքսեևնա | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 27, 1657[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] |
Մահացել է՝ | հուլիսի 14, 1704[5][1][2][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] |
Նովոդեվիչյան գերեզմանոց | |
Երկիր | Ռուսական թագավորություն |
Տոհմ | Ռոմանովներ |
կառավարիչ և քաղաքական գործիչ | |
Հայր | Ալեքսեյ Միխայլովիչ[6] |
Մայր | Մարիա Միլոսլավսկայա[6] |
Հավատք | ուղղափառություն |
Սոֆյա Ալեքսեևնա (ռուս.՝ Софья Алексеевна, սեպտեմբերի 27, 1657[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն[4] - հուլիսի 14, 1704[5][1][2][…], Մոսկվա, Ռուսական թագավորություն[4][7]), Ալեքսեյ Միխայլովիչ ցարի դուստրը, 1682-1689 թվականներին եղել է խնամակալ իր կրտսեր եղբայրների՝ Պետրոսի ու Իվանի օրոք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնան ծնվել է Ալեքսեյ Միխայլովիչի ու նրա առաջին կնոջ՝ Մարիա Միլոսլավսկայայի ընտանիքում․ նա եղել է Ալեքսեյ Միխայլովիչի տասնվեց երեխաներից վեցերորդը և չորրորդ դուստրը։ Ստացել է իշխանական ավանդական անուն՝ «Սոֆյա», ինչպես կոչվել է իր վաղամեռիկ հորաքույրը՝ Սոֆյա Միխայլովնան։
Ստրելեցների խռովությունը 1682 թվականին և Սոֆյայի գահակալումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1682 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 7)՝ վեց տարի թագավորելուց հետո, մահացել է ցար Ֆեոդոր Ալեքսեևիչը։ Հարց է առաջացել, թե ով պետք է ժառանգի գահը. ավագ հիվանդոտ Իվա՞նը (ինչպես ավանդույթն էր), թե՞ կրտսերը՝ Պետրոսը։ Ստանալով պատրիարք Իոակիմի օժանդակությունը՝ Նարիշկիններն ու նրանց կողմնակիցները 1682 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 7) գահին բազմեցրել է Պետրոսին։ Փաստացիորեն իշխանության գլուխ են անցել Նարիշկինների տոհմը և աքսորից հետ կանչված Արտամոն Մատվեևը, որ հայտարարվել է «մեծ խնամակալ»։ Իվան V-ի կողմնակիցների համար դժվար էր սատարել իրենց թեկնածուին, քանի որ նա չէր կարող թագավորել չափազանց թույլ առողջության պատճառով։ Պալատական փաստացի հեղաշրջման կազմակերպիչները հայտարարել են, թե մահամերձ Ֆեոդոր Ալեքսեևիչն ինքն է գահը ժառանգել իր կրտսեր եղբորը՝ Պետրոսին, սակայն դա հաստատող ստույգ վկայություններ չկան։
Միլոսլավսկիները՝ արքայազն Իվանի ու արքայադուստր Սոֆյայի ազգականները մորական կողմից, Պետրոսի գահակալման մեջ տեսել են իրենց հետաքրքրությունների սահմանափակում։ Ստրելեցները, որոնց թվաքանակը Մոսկվայում կազմում էր ավելի քան 20 000, արդեն երկար ժամանակ դժգոհություն և ինքնահաճություն էին արտահայտում և հավանաբար Միլոսլավսկիների դրդումով՝ 1682 թվականի մայիսի 15-ին (մայիսի 25) ելույթ են ունեցել բացահայտ. գոռալով, թե Նարիշկինները խեղդել են Իվանին, նրանք շարժվել են դեպի Կրեմլ։ Նատալյա Կիրիլովնան, հույս ունենալով, որ կհանգստացնի խռովարարներին, պատրիարքի և բոյարների հետ Կարմիր պատշգամբ է դուրս բերել Պետրոսին և նրա եղբորը, սակայն ապստամբությունը չի վերջացել։ Առաջին մի քանի ժամում սպանվել են Արտամոն Մատվեևն ու Միխայիլ Դոլգորուկին, իսկ հետո նաև Նատալյայի բազմաթիվ այլ կողմնակիցներ, այդ թվում՝ նաև նրա երկու եղբայրները։
Մայիսի 26-ին ստրելեցների գնդերից ընտրված մի քանի հոգի գնացել են պալատ և պահանջել, որ ավագ եղբայր Իվանը հաստատվի առաջին արքա, իսկ կրտսեր Պետրոսը՝ երկրորդ։ Ապագա ջարդերից խուսափելու համար Նարիշկինները համաձայնել են, և պատրիարք Իոակիմն անմիջապես Ուսպենսկի տաճարում կատարել է հանդիսավոր մաղթանք երկու եղբայրների առողջության համար, իսկ հունիսի 25-ին թագադրել է նրանց։
Մայիսի 29-ին ստրելեցները պահանջել են, որ Սոֆյա Ալեքսեևնան իր վրա վերցնի պետության կառավարումը, քանի որ իր եղբայրները շատ փոքր էին։ Նատալյա Կիրիլովնան իր կրտսեր որդու՝ երկրորդ թագավոր Պետրոսի հետ պետք է հեռանար Մոսկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկոյե գյուղի պալատ։
Խնամակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոֆյա Ալեքսեևնան կառավարել է իր ֆավորիտի՝ Վասիլի Գոլիցինի օգնությամբ։ Ֆուա դե լա Նևիլի և Բորիս Կուրակինի մոտ ներակայացված են վկայություններ ուշ շրջանի այն լուրերի մասին, թե Սոֆյայի ու Գոլիցինի միջև գոյություն է ունեցել մարմնական կապ։ Սակայն ո՛չ Սոֆյայի ու ֆավորիտի նամակագրությունը, ո՛չ նրա կառավարման ժամանակների վկայությունները չեն հաստատում այդ փաստը։ «Դիվանագետները նրանց հարաբերությունների մեջ չեն տեսել ոչինչ, բացի Սոֆյայի բարեհաճությունը ֆավորիտի նկատմամբ, և դրանչում չեն գտել անպայման էրոտիկական երանգավորում»[8]։
Սոֆյա Ալեքսեևնան շարունակել է պայքարն ընդդեմ «հնադավանների» արդեն օրենսդրական մակարդակում՝ 1685 թվականին ընդունելով «12 հոդվածը», որոնց հիման վրա մահապատժի են ենթարկվել «պառակտման» մեջ մեղադրվող հազարավոր մարդիկ։
Վոլտերը նրա մասին ասել է. «Նա ուներ շատ խելք, հորինում էր բանաստեղծություններ, լավ էր գրում և խոսում և հաճելի արտաքինի հետ համատեղում էր բազմաթիվ տաղանդներ. դրանք մթագնվում էին միայն նրա փառամոլությամբ»։
Սոֆյայի օրոք կնքվել է Ռուսաստանի համար շահավետ «Հավերժ պայմանագիրը» Ռեչ Պոսպոլիտայի հետ, ինչպես նաև ոչ շահավետ պայմանագիր Չինաստանի հետ (ռուս-չինական առաջին պայմանագիրը, որ գործել է մինչև 1858 թվականը)։ 1687 և 1689 թվականներին Վասիլի Գոլիցինի գլխավորությամբ կատարվել են արշավանքներ ընդդեմ Ղրիմի թաթարների, սակայն դրանք առանձնակի շահ չեն ունեցել, թեև ամրապնդել են Ռուսաստանի հեղինակությունը Սրբազան լիգայի դաշնակիցների աչքում։ 1687 թվականի հուլիսի 21-ին Փարիզ է ժամանել ռուսական դեսպանությունը, որը Սոֆյա Ալեքսեևնայի կողմից ուղարկվել էր Լյուդովիկոս XIV-ի մոտ՝ վերջինիս առաջարկելու միանալ Սրբազան լիգային ընդդեմ թուրք սուլթանի, որն այդ ժամանակ Ֆրանսիայի դաշնակիցն էր։
Տապալում
[խմբագրել | խմբագրել կոդը]1689 թվականի մայիսի 30-ին լրացել է Պետրոս Առաջինի 17 տարին։ Մինչ այդ նա մոր՝ Նատալյա Կիրիլովնայի պնդմամբ ամուսնացել էր Եվդոկիա Լոպուխինայի հետ, և ըստ ժամանակ ընդունված սովորության՝ համարվում էր չափահաս։ Ավագ թագավոր Իվանը նույնպես ամուսնացած էր։ Այդպիսով՝ այլևս հիմնավոր պատճառ չկար, որ Սոֆյա Ալեքսեևնան մնար խնամակալ, բայց նա շարունակում էր իր ձեռքում պահել իշխանությունը։ Պետրոս Առաջինը փորձել է պաշտպանել իր իրավունքները, սակայն հաջողության չի հասլել. ստրելեցների ղեկավարները և գերատեսչության աստիճանավորները, որոնք իրենց պաշտոններն ստացել էին Սոֆյայից, նախկինի նման կատարում էին միայն նրա հրամանները։
Կրեմլի (Սոֆյա Ալեքսեևնայի նստավայրը) և Պրեոբրաժենսկոեում տեղակայված Պետրոս Առաջինի պալատի միջև հաստատվել են թշնամական հարաբերություններ և անվստահություն։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին կասկածում էր հակամարտությունն ուժի միջոցով, արյուն թափելու ճանապարհով լուծելու փորձի մեջ։
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մի քանի ստրելեցներ ժամանել են Պրեոբրաժենսկոե և ցարին հայտնել, որ նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում։ Պետրոսը խիստ վախեցել է և ձիով փախել Տրոիցե-Սերգիև վանք մի քանի թիկնապահների ուղեկցությամբ։ Հաջորդ օրվա առավոտյան այնտեղ են մեկնել թագուհիներ Նատալյա Կիրիլովնան ու Եվդոկիա Լոպուխինան, ինչպես նաև Պետրոս Առաջինի կողից ստեղծված «զվարճական» ողջ զորքը, որն այն ժամանակ կազմում էր ռազմական մեծ ուժ, որ կարող էր երկար ժամանակ դիմանալ պաշարմանը վանքի պատերի ներսում։
Մոսկվայում Պետրոս Առաջինի փախչելու լուրն ունեցել է ցնցող ազդեցություն. բոլորը հասկանում էին, որ սկսված երկպառակությունն սպառնում է վերածվել արյունահեղության։ Սոֆյա Ալեքսեևնան Իոակիմ պատրիարքին խնդրել է գնալ Տրոիցա և Պետրոսին համոզել բանակցել, սակայն պատրիարքը չի վերադարձել Մոսկվա և Պետրոս Առաջինին հայտարարել է լիիրավ միապետ։
Օգոստոսի 27-ին Տրոիցայից եկել է Պետրոս Առաջինի կողմից ստորագրված թագավորական հրաման, որով պահանջվում էր, որ ստրելեցների գնդերի գնդապետներն ամեն գնդից ընտրված տասական մարդու հետ ներկայանան թագավորին, իսկ չենթարկվելու դեպքում նրանց սպառնում էր մահապատիժ։ Սոֆյա Ալեքսեևնան նույնպես մահապատժի սպառնալիքով ստրելեցներին արգելել է հեռանալ Մոսկվայից։
Ստրելեցների մի շարք ղեկավարներ ու շարքայիններ սկսել են հեռանալ դեպի Տրոիցա։ Սոֆյա Ալեքսեևնան, զգալով, որ ժամանակն աշխատում է իր դեմ, որոշել է անձամբ խոսել իր կրտսեր եղբոր հետ։ Այդ նպատակով նա մեկնել է Տրոիցա ոչ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ, սակայն Վոզդվիժենսկոե գյուղում նրան կանգնեցրել է ստրելեցների ջոկատը, իսկ նրան ընդառաջ ուղարկված պալատական սեղանապետ Ի. Բուտուրլինը, ապա նաև իշխան Տրոեկուրովը հայտնել են, որ թագավորը չի ընդունելու նրան, իսկ եթե նա փորձի շարունակել իր ճանապարհը դեպի Տրոիցա, ապա ստիպված են լինելու ուժ կիրառել նրա դեմ։ Սոֆյա Ալեքսեևնան վերադարձել է Մոսկվա։
Սոֆյա Ալեքսեևնայի կրած այդ անհաջողության մասին լուրը տարածվել է, և Մոսկվայից փախչող բոյարների, աստիճանավորների ու ստրելեցների թիվն աճել է։ Տրոիցայում նրանց բարեկամաբար ընդունել է իշխան Բորիս Գոլիցինը, որ նախկինում եղել էր թագավորի դայակը[9], իսկ այդ ժամանակ նրա գլխավոր խորհրդականն էր։ Նոր ժամանած աստիճանավորներին ու ստրելեցների ղեկավարներին նա անձամբ է մատուցել գավաթ և թագավորի անունից շնորհակալություն հայտնել հավատարիմ ծառայության համար։ Շարքային ստրելեցներին նույնպես բաժանել են օղի և պարգևադրամ։
Տրոիցայում Պետրոս Առաջինը վարել է Մոսկովյան ցարի օրինակելի կյանք. ներկա է գտնվել բոլոր ժամերգություններին, իսկ մնացած ժամանակն անցկացրել է բոյարական դումայի անդամների հետ խորհրդակցություններում, եկեղեցականների հետ զրույցներ ունեցել, հանգստացել է միայն ընտանիքի անդամների շրջապատում, կրել միայն ռուսական հագուստ, գերմանացիների չի ընդունել, ինչը խիստ տարբերվում էր այն կենսակերպից, որ նա վարում էր Պրեոբրաժենսկոեում, և որը դժգոհությամբ էր ընդունվում ռուս հասարակության բոլոր շերտերի կողմից։
Սոֆյա Ալեքսեևնայի իշխանությունն անկում է ապրել. սեպտեմբերի սկզբին գեներալ Պատրիկ Գորդոնի գլխավորությամբ Տրոիցա է հեռացել օտարերկրացիների վարձու հետևակը, որ ռուսական բանակի առավել մարտունակ մասն էր կազմում։ Այնտեղ նա հավատարմության երդում է տվել թագավորին, որն անձամբ էր ընդառաջ դուրս եկել։ Սոֆյայի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ Վասիլի Գոլիցինը, հեռացել է իր մերձմոսկովյան կալվածք Մեդվեդկովո և դուրս եկել քաղաքական պայքարից։ Արքայադստերն ակտիվորեն պաշտպանել է միայն ստրելեցների գերատեսչության ղեկավար Ֆեոդոր Շակլովիտին, որն ամեն գնով փորձել է ստրելեցներին պահել Մոսկվայում։
Պետրոս Առաջինն ուղարկել է նոր հրաման՝ ձերբակալել Շալկովիտիին և շղթայակապ տանել Տրոիցա, որպեսզի այնտեղ հետաքննվի թագավորի դեմ մահափորձի գործը, իսկ նրան, որոնք կպաշտպանեն Շալկովիտիին, կարժանանան նույն ճակատագրին։ Մոսկվայում մնացած ստրելեցները Սոֆյա Ալեքսեևնային պահանջել են հանձնել Շոլկովիտիին։ Նա սկզբում մերժել է, բայց հետո ստիպված է եղել զիջել։ Շալկովիտին տարվել է Տրոիցա, տանջանքների ենթարկվելուց հետո ցուցմունք է տվել և գլխատվել։ Վերջիններից մեկը Տրոիցա է ժամանել իշխան Վասիլի Գոլիցինը, սակայն նա թագավորին ներկայանալու թույլտվություն չի ստացել և ընտանիքի հետ աքսորվել է Պինեգա (Արխանգելսկի մարզ)։
Սոֆյա Ալեքսեևնայի մոտ չեն մնացել նրա հետաքրքրությունների համար իրենց կյանքը զոհելու պատրաստ կողմնակիցներ, և երբ Պետրոս Առաջինը պահանջել է, որ Սոֆյան հեռանա Սվյատոդուխովսկի վանք (Պուտիվլ), նա ստիպված է եղել հնազանդվել։ Շուտով Պետրոս Առաջինը որոշել է, որ Սոֆյա Ալեքեևնային հեռավոր վայրում պահելն անվտանգ չէ, և նրան տեղափոխել է Նովոդևիչի վանք։ Այդտեղ նրա վրա սահմանվել է հսկողություն։
Կյանքը վանքում և մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1698 թվականի ստրելեցյան խռովության ժամանակ, ըստ հետաքննության տվյալների, ստրելեցները նպատակ են ունեցել Սոֆյա Ալեքսեևնային հրավիրել զբաղեցնելու գահը։ Խռովության ճնշումից հետո Սոֆյան ձեռնադրվել է միանձնուհի Սուսաննա անունով։
Սոֆյա Ալեքսեևնան մահացել է 1704 թվականի հուլիսի 3 (14)-ին. մահվանից առաջ նա ձեռնադրվել էր մեծ սքեմավոր (սխիմա)՝ վերցնելով իր նախկին անունը՝ Սոֆյա։ Թաղվել է Մոսկվայում՝ Նովոդևիչի վանքի Սմոլենսկի տաճարում։ Հնադավանների Շարպան անապատում է գտնվում սքեմավոր Պրասկովյայի դամբարանը՝ շրջապատված 12 անանուն շիրիմներով։ Ըստ հնադավանների՝ Պրասկովյան արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնան է, որն իբր թե փախել է Նովոդևիչի վանքից 12 ստրելեցների հետ[10]։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Լաժեչնիկով, «Վերջին Նորընծան» (ռուս.՝ «Последний Новик»), պատմավեպ Սոֆյայի ու Գոլիցինի հորինված որդու մասին
- Ապոլոն Մայկով, «Ստրելեցյան ասք արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնայի մասին» (ռուս.՝ «Стрелецкое сказание о царевне Софье Алексеевне»), 1867
- Ե. Կառնովիչ, «На высоте и на доле: Царевна Софья Алексеевна» (1879)
- Ալեքսեյ Տոլստոյ, «Պետրոս Առաջին» (1934)
- Ն. Մոլևա, «Թագուհին՝ տիրակալուհի Սոֆյան» (ռուս.՝ «Государыня — правительница Софья», 2000)
- Ռ. Գորդին, «Ճակատագրի խաղ» (ռուս.՝ «Игра судьбы», 2001)
- Տ. Նապոլովա, «Царица-мачеха» (2006)
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Բոնդարչուկ – «Պետրոսի պատանեկությունը» (ռուս.՝ «Юность Петра», 1980)
- Վանեսա Ռեդգրեյվ – «Պետրոս Մեծ» (ռուս.՝ «Пётр Великий», 1986)
- Ալեքսանդրա Չերկասովա – «Պառակտում» (ռուս.՝ «Раскол», 2011)
- Իրինա Ժերյակովա – «Ռոմանովներ։ Ֆիլմ երկրորդ» (ռուս.՝ «Романовы. Фильм Второй», 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Софья Алексеевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Родословная книга Всероссiйскаго дворянства. // Составилъ В. Дурасов. — Ч. I. — Градъ Св. Петра, 1906.
- ↑ Paul Bushkovitch. Peter the Great: The Struggle for Power, 1671—1725. Cambridge University Press, 2001. ISBN 9780521805858. Page 138.
- ↑ Дядька - մանկահասակ արքայազնի կամ արքայադստեր ուսուցչի, դաստիարակի պաշտոնն զբաղեցնող անձը։
- ↑ «Старый (Пустой) Шарпан». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беляевский летописец // Россия при царевне Софье и Петре I: Записки русских людей / Сост. и ред. А. П. Богданов. — М.: Современник, 1990. — С. 27 - 44. — 448 с. — ISBN 5-270-00708-8 (в пер.)
- Василенко Н. П. София Алексеевна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Костомаров Н. И. История России в жизнеописаниях её главнейших деятелей. Гл. 13. Царевна Софья
- Соловьёв С. М. История России с древнейших времён. Т. 14, гл. I, II.
- Лавров А. С. Регентство царевны Софьи Алексеевны. Служилое общество и борьба за власть в верхах Русского государства в 1682—1689 гг. — М.: Археографический центр, 1999. — 304 с. — 1 000 экз. — ISBN 5-88253-035-0 (в пер.)
- Помяловский М. София Алексеевна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- Седов П. В. Закат Московского царства. Царский двор конца XVII в. — СПб., 2006.
- Богданов А. П. Гравюра как источник по истории политической борьбы в России в период регентства Софьи Алексеевны (вопросы происхождения) // Материалы XV Всесоюзной научной студенческой конференции «Студент и научно-технический прогресс». Серия «История». — Новосибирск, 1977. — С. 39-48.
- Описание бунта бывшего в 1682 году. С рукописи // Собрание разных записок и сочинений, служащих к доставлению полного сведения о жизни и деяниях государя императора Петра Великого. Изданное трудами и иждивением Фёдора Туманского. — Ч. 1. — СПб.: Шнор, 1787. — С. 111—229. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine
- Хьюз Л. Царевна Софья / Линдси Хьюз / Пер. с англ. и науч. редактирование: к.и.н. С. В. Лобачёв; Рецензенты: д.и.н., проф. С. А. Козлов, д.и.н., с.н.с. А. П. Павлов. — СПб.: Гранд, 2001. — 416 с. — 4000 экз. — ISBN 5-9204-0003-X (в пер.)
- Наумов В. П. Царевна Софья. — М.: Молодая гвардия, 2015. — 368, [32] с. — (Жизнь замечательных людей: сер. биогр.; вып. 1730 (1530)). — 3000 экз. — ISBN 978-5-235-03820-2 (в пер.)
- Алексей Венедиктов Семь вопросов о царевне Софье // Дилетант. — 2013. — № 10 (22), Октябрь 2013.
- Hughes, L. Sophia, Regent of Russia 1657—1704. New Haven and London, 1990.
- Boskovska, N. Die russische Frau im 17. Jahrhundert. Köln, 1998.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ալեքսեևնա» հոդվածին։ |
|