Նատալյա Նարիշկինա
Նատալյա Նարիշկինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 1 (11), 1651[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Մահացել է՝ | փետրվարի 4 (14), 1694[1] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկովյան Կրեմլ, Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Ascension Convent | |
Երկիր | Ռուսական թագավորություն |
Տոհմ | Ռոմանովներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Կիրիլ Պոլուեկտովիչ Նարիշկինա[1] |
Մայր | Աննա Լեոնտևնա Նարիշկինա |
Երեխաներ | Պետրոս I[2], Նատալյա Ալեքսեևնա[3] և Theodora Alexiovna Romanov?[3] |
Հավատք | Ուղղափառություն |
Թագուհի Նատալյա Կիրիլովնա Նարիշկինա (ռուս.՝ Нары́шкина, Ната́лья Кири́лловна) (օգոստոսի 22, (սեպտեմբերի 1) 1651- հունվարի 25 ( փետրվարի 4) 1694), ռուս թագուհի, Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի երկրորդ կինը, Պետրոս I-ի մայրը:
Մանր ազնվական Կիրիլ Պոլուեկտովիչ Նարիշկինայի և իր կնոջ` Աննա Լեոնտևնայի դուստրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Կիրիլովնան դաստիարակվել է իր հեռավոր ազգականի` բոյար Արտամոն Մատվեևի մոսկովյան տանը, որտեղ էլ, ինչպես ենթադրվում է, նրան տեսել է Ալեքսեյ Միխայլովիչը: Նատալյա Կիրիլովնան հրավիրվել է հարսնատեսի` հավաքված ամբողջ երկրից, և նշանադրվել է թագավորի հետ 1671 թվականին. հունվարի 22-ին, երբ 19 տարեկան էր[4]: Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ:
Ալեքսեյ Միխայլովիչի մահից հետո Նատալյա Կիրիլովնայի համար սկսվեցին դժվարին ժամանակներ: Նա ստիպված էր կանգնել Նարիշկինների գլուխ` Միլոսլավսկիների դեմ անհաջող պայքարում: Ֆյոդոր Ալեքսեևիչի մոտ Նատալյա Կիրիլովնան որդու հետ ապրել է մերձմոսկովյան Կոլոմենսկո և Պրեոբրոժենսկոե գյուղերում:
Ստրելեցյան խռովության ժամանակ` 1682 թ-ին, Նատալյա Կիրիլովնայի շատ ազգականներ սպանվեցին: Արդյունքում թագավորներ հռչակվեցին միաժամանակ երկու եղբայրներ` Պետրոսը և Իվանը, ընդ որում, Իվանը հայտարարված էր «ավագ» թագավոր: Այնուհետև կառավարչուհի դարձավ Սոֆյան` Պետրոսի և Իվանի ավագ քույրը, ով փաստացի հանդիսանում էր իշխանության բացարձակ կրողը: Նա Նատալյա Կիրիլովնային ամբողջությամբ հեռացրեց երկրի կառավարումից: Բախումները Պրեոբրաժենսկոեի և Մոսկվայի արքայական «բակերի» միջև չէին դադարում:
1689 թ.-ին Նարիշկինների և անձամբ Նատալյա Կիրիլլովնայի պնդմամբ ու հրահանգով կայացավ Պետրոսի ամուսնությունը Եվդոկիա Լապուխինայի հետ:
Այրի թագուհու շնորհազրկված դրությունը շարունակվեց մինչև Պետրոսի ` Սոֆյայի դեմ կատարված հրապարակային ընդհարումը 1689 թ.-ին, բայց այս հաղթանակից հետո 17-ամյա արքան նախընտրում է զբաղվել գլխավորապես զվարճական զինվորներով և զվարճական նավատորմի շինարարությամբ Պերեյասլավսկի լճում [5], իսկ պետական գործերի ամբողջ բեռը թողնում է մոր հայեցողությանը, ով իր հերթին այն վերահանձնում է իր ազգականներին` Նարիշկիններին: Թեև այդ շրջանում նկատելի չեն Նատալյա Կիրիլովնայի պետական գործունեության հետքերը, այնուամենայնիվ, նրա ազդեցությունը Պետրոսի վրա մեծ է եղել, ինչպես երևում է նրանց նամակագրությունից[6]: Իր բացակայություններով և հատկապես ծովային ճանապարհորդություններով նա հաճախ էր վշտացնում սիրառատ մորը:
Նատալյա Կիրիլովնան մահացել է կյանքի 43-րդ տարում` 1694 թ. , սրտի հիվանդությունից:
Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Միխայլովիչի երեխաները՝
- Պետրոս Ալեքսեևիչ (1672-1725) – ապագա ռուսական կայսր Պետրոս I
- Նատալյա Ալեքսեևնա (1673-1716)
- Թեոդորա Ալեքսեևնա (1674-1677) – ծնվել է 1674 թվականի սեպտեմբերին, մահացել` 1677 թվականի նոյեմբերին
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пьеса Густава III «Алексей Михайлович и Наталья Нарышкина»
- Պիես Գուստավ III-ի «Աեքսեյ Միխայլովիչ և Նատալյա Նարիշկինա»
- Ա. Ն. Տոլստոյ «Պետրոս Առաջին» (1934)
- Տ. Տ. Նապոլովա «Թագուհի-խորթ մայր» (2006)
Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ե. Տալանովա - «Պետրոս Մեծ» (1910)
- Թամարա Մակարովա -«Պետրոսի պատանեկությունը», «Փառավոր գործերի սկիզբը» (1980)
- Լիլլի Պալմեր -«Պետրոս Մեծ» (1986)
- Եվգենի Կազարինա - «Раскол». (2011)
- Ալեքսանդրա Պալմեր - «Ռոմանովներ: Ֆիլմ Երկրորդ» (2013)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Наталья Кирилловна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1914. — Т. 11. — С. 121—135.
- ↑ Наталья Кирилловна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXa. — С. 673—674.
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ ↑ Корсакова В. Наталья Кирилловна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ История создания Петром I потешной флотилии на Переславском озере
- ↑ См.: «Русская Старина», 1871 г.
|