Սերգեյ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սերգեյ Արզումանյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1941(1941-10-04)
Էրքեջ
Մահացել է2009
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան

Սերգեյ Ջումշուդի Արզումանյան (1941, հոկտեմբերի 4, Էրքեջ, Շահումյանի շրջան, Լեռնային Ղարաբաղ - 2009, Երևան), հայ հոգեբան, քրեահոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թ.-ի հոկտեմբերի 4-ին Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում[1]։ Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում` մանկավարժություն ֆակուլտետի տարրական կրթության և մեթոդիկայի բաժնում (1961-1964 թթ.)։ 1972 թ.-ին պաշտպանել է` “Անչափահաս իրավախախտի անձնավորության ձևավորման հոգեբանական վերլուծությունը” թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ)։ Հոգեբանական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է 1988 թ.-ին, ՀԽՍՀ ՆԳՆ ակադեմիայի փակ նիստում պաշտպանելով “Անչափահասների քրեածին դիրքորոշումների նախազգուշացումն ու հաղթահարումը” խորագրով դոկտորական ատենախոսությունը (իրավաբանական, դատական հոգեբանություն մասնագիտությամբ)։ Պրոֆեսորի գիտական կոչումը ստացել է 1989 թ.-ին[1]։ Մահացել է 2009 թվականին Երևանում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է ՀՀ ՆԳՆ Սպենդիարյանի շրջանի անչափահասների վարչությունում որպես մանկական սենյակի տեսուչ (1968-1969)։ Աշխատել է որպես որպես կրտսեր գիտաշխատող այնուհետև որպես ավագ գիտաշխատող ՀԽՍՀ Լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում (1969-1979)։ Ղեկավարել է "Հանցագործության սոցիալ հոգեբանական պատճառների հետազոտության և հանցագործների ուղղման և վերադաստիարակության" բաժինը(1979-1982)։ Նշանակվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի բաժնի վարիչ, 1982 թվականին, և իրականացրել հետազոտություններ՝ մանկան, տարիքային և մանկավարժական խնդիրների հարցերով։ Ղեկավարել է հայկական հոգեբանական միության նախագահի պաշտոնը (1991)։ Զբաղեցրել է հոգեբանա-մանկավարժական մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը՝ հոգեբանության գծով, այնուհետև խորհրդի անդամի(1998-2005)։ Ղեկավարել է Նախադպրոցական մանկավարժության և մանկան հոգեբանության ամբիոնը (1998-2000), ինչպես նաև ՀՊՄՀ մանկան և ընդհանուր հոգեբանության ամբիոնը (1992-1997)։ Այնուհետև ղեկավարել է ՀՊՄՀ ընդհանուր հոգեբանության և կիրառական հոգեբանության ամբիոն (2000-2006), իսկ 2006 թվականից՝ ՀՊՄՀ զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնը։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանը մեծապես նպաստել է Հայաստանում իրավաբանական հոգեբանության և ընդհանրապես հոգեբանական գիտական մտքի զարգացմանը[2]։ Մշակել է "քրեածին դիրքորոշման" հոգեբանական տեսությունը, բացահայտել է օրինախախտ վարքի դիրքորոշումների ձևավորման, զարգացման դրսևորման և փոփոխության օրինաչափությունները[3]։

Իրականացրել է հոգեվերականգնողական աշխատանքներ Սպիտակի ավերիչ եկրաշարժից հետո։ Նրա նախագահությամբ 1995 թ.-ին ստեղծվել է գիտական աստիճաններ շնորհող հոգեբանա-մանկավարժական մասնագիտական խորհուրդը։ Պրոֆեսոր Արզումանյանի ջանքերով և ՀՀ ՊՆ ու ՀՀ ՆԳՆ պատվերով 1996 թ.-ին ստեղծվում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը։ Գիտնականների կենսագրության ամերիկյան ինստիտուտի կողմից 1998 թ.-ին ճանաչվել է "Տարվա մարդ"` իրավախախտի քրեածին դիրքորոշումների` իր անհատական տեսության շուրջ կատարած հետազոտությունների համար։ Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան հուշամեդալով՝ 2006 թ.-ին, իսկ 2008 թ.-ին արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախախարության ոսկե մեդալին[1]։

Մանկավարժահոգեբական գիտությունների ակադեմիայի կողմից ակադեմիական ընդհանուր ժողովի որոշմամբ շնորհվել է մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամի կոչում (ակադեմիկոս)՝ հոգեբանության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ իրավաբանական հոգեբանության բնագավառում։ Հեղինակ է 80-ից ավել գիտական աշխատությունների, որոնց թվում մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ծրագրեր[1]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Микросреда и отклонение социального поведения детей и подростков (1980)
  • Социально-психологические условия исправления и перевоспитания личности несовершеннолетних (1984)
  • Ազգային դպրոցի դաստիարակչական համակարգի ստեղծման ու կառավարման մանկավարժահոգեբանական մեխանիզմները (1991)
  • Психолого-криминологическая теория становления личности правонарушителя (2000)
  • Կիրառական հոգեբանության պրակտիկում (2002)
  • Իրավաբանական հոգեբանություն (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հոգեբանություն (դեմքեր, փաստեր): Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ. Ս.Վ.Հովհաննիսյան, Հ.Ռ.Հովհաննիսյան, Է.Վ.Ասրիյան, ընդհ.խմբ. Հ.Մ.Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 204 էջ։
  2. Маркосян А. Арзуманян С.Д. как основоположник юридической психологии в Армении // Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները։ Միջազգային գիտաժողովի նյութեր / Խմբ.` Ա .Գաբուզյան, Թ.Սամուելյան, Ս.Գևորգյան. – Եր.: Հայաստանի ամերիկյան համալսարան, 2012. – 372 էջ։; 88-97
  3. Арзуманян С. Психолого-криминологическая теория становления личности правонарушителя. - Ер.: Зангак-97, 2000. 328стр.