Խաչիկ Մուղդուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Մուղդուսի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբեր 1898
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1938(1938-02-08) (39 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Պետանվտանգության պատվավոր աշխատակից Order of the Red Banner of Labor of the TSFSR և Order of the Red Banner of Labour of the Armenian SSR

Խաչիկ Խլղաթի Մուղդուսի (իսկական անուն ազգանունը՝ Խաչատուր Աստվածատուրով[1]), (սեպտեմբեր 1898, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1938(1938-02-08), Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանի ԽՍՀ ՆԳԺԿ վարչության ղեկավար[2] և ներքին գործերի նախարար (հուլիս, 1934 - սեպտեմբեր,1937)[3], պետանվտանգության ավագ մայոր (1936)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Մուղդուսին (Աստվածատուրով) ծնվել է 1893 թվականին Երևանի նահանգի Նախիջևան քաղաքում՝ դերձակի ընտանիքում։ 1910 թվականին հաճախել է ծննդավայրի ծխական դպրոցը, իսկ չորս տարի անց՝ Նախիջևանի քաղաքային ուսումնարանը։ 1915 թվականին խուսափելով զինվորական ծառայությունից՝ մեկնել է Դոնի Ռոստով, սովորել հաշվապահություն և ավելի քան մեկ տարի աշխատել «Աստորիա» հյուրանոցում՝ որպես հաշվապահ։ 1916 թվականի փետրվարին, որպես մեքենագիր, աշխատանքի է անցել նոտարական գրասենյակում, ուր աշխատել է ուղիղ մեկ տարի։ 1917 թվականի մայիսին զորակոչվել է ռուսական բանակ, ուր ծառայել է մինչև հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 հոկտեմբերի 25)[5]։

Մուղդուսին Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ամռանը ծառայության է անցել Քանաքեռի 10-րդ հեծյալ գնդում՝ որպես գրագիր։ 1921 թվականին ընդունվել է Էջմիածնի Հատուկ հանձնաժողով (ՉԵԿԱ)։ 1921 թվականի փետրվարյան ապստամբության օրերին ձերբակալվել է ՀՓԿ-ի (Հայրենիքի Փրկության կոմիտե) կողմից և բանտարկվում։ 1921 թվականի ապրիլի 2-ին Երևան մտած կարմիր բանակը ազատել է Մուղդուսիին բանտից։ Ազատվելուց հետո գլխավորել է Էջմիածնի ՉԵԿԱ-ն։ 1923 թվականին վեց ամսով մեկնել է Մոսկվա, վերապատրաստվել ու կրկին վերադարձել Հայաստան։

1929 թվականին Մուղդուսուն տեղափոխել են Թիֆլիս, նշանակել Անդրկովկասի պետքաղվարչության հակահետախուզության և արտասահմանյան բաժնի պետի պաշտոնում։ Երկու տարի անց նա կրկին վերադարձել է Հայաստան։ 1934 թվականի հուլիսից 1937 թվականի սեպտեմբեր ամիսներին զբաղեցրել է հանրապետության ներքին գործերի ժողկոմի պաշտոնը, ԽՍՀՄ Ներքին Գործերի Ժողովրդական Կոմիսարիատի (ՆԳԺԿ) համար 00447 հրամանով ընդգրկվել է հատուկ եռյակի մեջ[6]։ Ակտիվ մասնակցել է Ստալինյան բռնաճնշումներրին[7]։ Հայտնի է, որ միայն 1937 թվականի օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ Մուղդուսու օրոք Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն թվի սեպտեմբերին, Ստալինի հրամանով, ձերբակալվել է, հայտարարվել ժողովրդի թշնամի և գնդակահարվել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]