Հայկ Պետրոսյան
Հայկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, երգիչ և դիվանագետ |
Հայկ Վարդանի Պետրոսյան ( հուլիսի 8, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դիվանագետ, երգիչ, երգերի հեղինակ, բեմադրիչ։
Դերասան, երգիչ, կատակերգու Վարդան Պետրոսյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Պետրոսյանը նախնական կրթությունն ստացել է Հովհաննես Իսակովի անվան համար 132 միջնակարգ դպրոցում։
2001 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզ և ուսումը շարունակել է Ժան-Ժակ Ռուսոյի անվան լիցեյում։ 2009 թվականին ավարտել է Փարիզի Ռ. Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրը։ 2011 թվականին՝ ավարտել է Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
Տիրապետում է կիթառի, դաշնամուրի, որոնց տիրապետել սովորել է ինքնուրույն[1]։ 2008 թվականին նկարահանվել է «Հաջողակները» ֆիլմում։ 2009 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին` անձնական դրդապատճառներից ելնելով։ 2010 թվականից հանդես է եկել հեղինակային մոնոներկայացումով, որը կոչվում էր «Հայկա-սթրես»։ 2011 թվականից երևանյան մի շարք ակումբներում հանդես է եկել մենահամերգներով։ 2016 թվականին նկարահանվել է «Կյանք ու կռիվ» ֆիլմում որտեղ կերտել է Լևոնի կերպարը։ 2016 թվականին հանդես է եկել նաև «Եթե ես լինեի պապա» ներկայացումով։ 2017 թվականին նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ հաուս սիթքոմի 6-րդ եթերաշրջանում հանդես գալով Սևակի դերում։ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին հանդես է եկել ՀԱՅԿական Նոր տարի համերգ-ներկայացումով, որտեղ նրա հետ միասին հանդես են եկել Սոնա Ռուբենյանը և Մաշա Մնջոյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ ՊՈՄԻԴՈՐՈՎ ՁՎԱԾԵՂՆ ԱՌԱՆՑ ՊՈՄԻԴՈՐԻ. ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ(չաշխատող հղում)
- Կարդում էի հորս` Վարդան Պետրոսյանի նամակը, բոլորը հոտընկայս և հուզված ծափահարում էին. Հայկ Պետրոսյան
|