Հայկազ Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Շահինյան
հունվարի 19, 1924(1924-01-19) - 1993
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հայկազ Սրապիոնի Շահինյան (հունվարի 19, 1924(1924-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), խորհրդային տնտեսական, պետական-քաղաքական գործիչ, ներքին անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ (1944)[1]։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից[2]։ ԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականին, Երևանում։ 1931-1934 թվականներին ընտանիքի հետ ապրել է Իվանովո քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը[2]։ 1942 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Այդ ընթացքում ավարտել է Երևանի պոլիտեխնիկի 2 կուրսը։ 1948 թվականին զորացրվել է և աշխատանքի անցել Երևանի ճշգրիտ սարքերի գործարանում՝ որպես կադրերի տեսուչ, որտեղից 1951 թվականին գործուղվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն։ 1951 թվականից Պետական անվտանգության և իրավապահ մարմիններում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները[1]՝

  • Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ՊԱԿ-ի կուսակցական կոմիտեի քարտուղար (1954-1957), 1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
  • ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից ԿԳԲ-ի նախագահի տեղակալ կադրերի գծով-կադրերի վարչության պետ (1957-1969),
  • ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի 1-ին տեղակալ (1969-1977),
  • ՀԽՍՀ դատախազի տեղակալ (1977-1983),
  • Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար (3․11․1983 -06․1988)։

1985 թվականին Արարատի շրջանի ընտրական օկրուգից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր[2]։

Մահացել է Երևանում 1993 թվականին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[1][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարմիր աստղ» շքանշան[2]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներքին ծառայության գեներալ 3-րդ աստիճան (4․11․1972)[1],
  • Ներքին ծառայության գեներալ-մայոր (23․10․1973)[1],
  • Ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ (5․11․1985)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ШАГИНЯН Айказ Срапионович
  2. 2,0 2,1 2,2 2,3 ՀԱՅԿԱԶ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
  3. «Հայկազ Շահինյան Սրապիոնի».