Արմենակ Աբուլյան
Արտաքին տեսք
| Արմենակ Աբուլյան | |
|---|---|
| Ծնվել է | 1895 |
| Մահացել է | հուլիսի 24, 1935 |
Արմենակ Գերասիմի Աբուլյան (1895 - հուլիսի 24, 1935), խորհրդային բանակի ու ներքին ծառայության հայ գեներալ-լեյտենանտ։
Արմեն Աբուլյանը ղեկավարել է Աղասի Խանջյանի օրոք Պետական քաղաքական վարչությունը՝ ապագայի Ազգային անվտանգության ծառայությունը։ Անդրկովկասյան ֆեդերադիայի ղեկավար լինելու տարիներին Լավրենտի Բերիան Խանջյանի մերձակա բազմաթիվ գործիչների հեռացնում է Հայաստանից՝ դրանց թվում նաև Աբուլյանին։ Վերջինս տեղափոխվում է ծառայության Թբիլիսի՝ որպես Անդրկովկասի ֆեդերացիայի ներքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ։ Մեկ տարի անց 1935 թվականի հուլիսի 24-ին Աբուլյանը մահանում է ավտովթարի արդյունքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Агаси Ханджян - История одного убийства | Вне Строк» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.