Աղասի Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խանջյան (այլ կիրառումներ)
Աղասի Խանջյան
Aghasi Khanjian 1934.jpg
Ծնվել է հունվարի 30, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:30|2|0}})
Ծննդավայր Վան, Վան, Թուրքիա
Մահացել է հուլիսի 9, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:9|2|0}}) (35 տարեկանում)
Մահվան վայր Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ծնողներ հայր՝ Ղևոնդ Խանջյան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Անդամություն Կենտրոնական գործադիր կոմիտե
Aghasi Khanjyan Վիքիպահեստում

Աղասի Ղևոնդի Խանջյանը (1901, հունվարի 30 - 1936, հուլիսի 9) Սովետական կուսակցական և պետական գործիչ է, ՍՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ։

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1917-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիստ–ինտերնացիոնալիստների միությունը։ 1919-ի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը։ 1919-ի օգոստոսին ձերբակալվել է։ Հեռակա կարգով ընտրվել է (1919-ի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ։ 1920-ի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա կոնֆերանսին։ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920-ի հուլիս)։ 1920-ի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խանջյանին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտաքսորի։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920-ի ղեկտեմբեր –1921-ի փետրվար), 1921-ին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվ. կոմունիստական համալսարանում ուսանելու։ 1922–28-ին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1928-ի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկհմի երկրորդ, իսկ 1930-ի մայիսից՝ առաջին քարտուղար։ Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ՍՍՀՄ, ՀՍՍՀ Կենտգործկոմների և ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է ՍՄԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր։ Խ. մեծ ջանքեր է ներդրել ՀՍՍՀ ժող. տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, կուլտուրական հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժող. կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ։ Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի կապերի ամրապնդմանը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935)[1]:

Aghasi Khanjyan's plaque.JPG

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանջյանը մահացել է 1936 թ. հուլիսի 9-ին Թբիլիսիում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանության արդյունքում։ Սակայն այն տարածում ունի այն վարկածը, որ Խանջյանին սպանել է անձամբ Լավրենտի Բերիան։

Խանջյանի դին տեղափոխվել է Երևան հուլիսի 11-ին գնացքով։ Հավաքված մարդկանց բազմությունը դագաղը ոտքով տարել է մինչև Խանջյանի առանձնատուն, որը գտնվում էր Հրազդան գետի ձախ ափին։ 5 րոպեն մեկ փոխվում էին դագաղը տանողները, որոնց թվում էին բազմաթիվ մտավորականներ ու քաղաքական գործիչներ։ Ակադեմիկոս Լևոն Օրբելին, ցուցադրելով իր Կենտրոնական Գործկոմի անդամի տոմսը, միլիցիոներների շղթայից ներս է անցել ու նույնպես օգնել տանել դագաղը։ Առանձնատանը այն դրվել է մեծ սենյակում։ Դին քննել է Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը ու հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, ովքեր, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Ինքնասպանության վարկածը տեղում կասկածի տակ է դրել նաև Եղիշե Չարենցը, ով ասել է այդ մասին Վահրամ Ալազանին։ Շուտով զննում իրականացրած երկու բժիշկներն էլ ձերբակալվել են. Սաղյանը գնդակահարվում է, իսկ Միրզա-Ավագյանը մահանում է դիզենտերիայից։

Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը՝ ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։[2]։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1979 թ հատոր 5
  2. Եղիշե Չարենց, «Վերջին խոսք», Երևան, հայագիտկ հրատ. 2007, էջ 189, ISBN 987-99941-980-5-4

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]