Աղասի Խանջյանի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Խանջյանի ամառանոց
Հուշարձանի ներքին տեսքը նախքան փլուզվելը
Տեսակմշակութային արժեք և շենք
Ստեղծում1936
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԴիլիջան[1]
ՀասցեՄ. Գորկու փող. 15 ա[1]
Ներկա վիճակվթարային (գրեթե ավերված)
ՀՀ ՊՄԱՀ10.3/130
 Villa of Aghasi Khanjian Վիքիպահեստում

Աղասի Խանջյանի ամառանոց, Հայաստանի հանրապետական նշանակության հուշարձան։ Այն ներկայացված է «10.3.130» համարով և պաշտոնապես պահպանվում է պետության կողմից՝ հանձին Հայաստանի մշակույթի նախարարության։ Հուշարձանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոցի 15ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին։ Կառուցվել է 1936 թվականին։ Ներկայումս վթարային վիճակում է, պահպանության հատուկ միջոցներ չեն ձեռնարկվում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1936 թվականին[4], շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թթ, տեղավայրն անձամբ Խանջյանն է ընտրել[3]։ Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այստեղ տեղակայված է եղել Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը։ Չնայած որ կառուցվել է որպես Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար՝ Աղասի Խանջյանի ամառանոց, բայց չի ծառայել իր նպատակին։ Պաշտոնական վարկածով, 1936-ի հուլիսի 9-ին Խանջյանն ինքնասպան է եղել, վարած կա, սակայն, որ նրան սպանել են[5]։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այս ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ՝ Լավրենտի Բերիային հանդիպելուց առաջ[2]։ Խանջյանի՝ ամառանոց այցելելու փաստը հստակ չէ։ Ինչպես նաև հստակ չէ, թե արդյոք շենքերի ամբողջ համալիրն է եղել Խանջյանի ամառանոցը, թե «կլոր» շենքը կառուցվել է ավելի ուշ, իսկ Խանջյանի իրական ամառանոցը եղել է կլոր շենքին հարող ավելի փոքր շինությունը[6]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի։ Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից։ 1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է[3]։

Ամառանոցը գտնվում է Դիլիջանում, Երևան տանող հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա[2]՝ Գորկի փողոցին հարող անտառապատ բլուրներից մեկի վրա, Մ. Գորկու փողոցի 15 ա հասցեում։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին, տարիներ հետո վերակառուցվել է, սակայն 80-ականներին` մասնակի փլուզվել, պետական հուշարձանների ցանկում ներառելիս եղել է վթարային վիճակում[7] իսկ ներկայումս գտնվում է գրեթե ավերված վիճակում։

Այսօր այն գրեթե ամբողջովին ավերված է. չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուղքները, սյունազարդ պատշգամբները, շինության տեղում մնացել են միայն փլատակներ և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ։

2018֊ին հայտարարվեց, որ շենքի նոր սեփականատերը որոշել է վերակառուցել շենքը իր նախկին տեսքով[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Sputnik. «Վեհության փշուրները. Աղասի Խանջյանի ամառանոցի պատմությունը». armeniasputnik.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Եղիազարյան, Լիդա (01.11.2016). «Աղասի Խանջյանի ամառանոցը հայտնվել է փլուզման եզրին. ո՞վ է պատասխանատուն». Վերցված է 23.02.2019-ին.
  4. «Dilijan». www.dilijan.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
  5. Փաշայան, Ասատուր. «Բժիշկ Գրիգոր Սաղյան. Ապրած ու չապրած տարիներ».
  6. pnduk. «Խանջյանի ամառանոցի խառնաշփոթ պատմությունը | Մեր Երեւանը» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  7. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  8. Armeniaon.com. «ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՄԱՌԱՆՈՑԸ ԿՎԵՐԿԱՆԳՆՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔՈՎ | Armeniaon.com». Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]