Պավել Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պավել Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պավել Դանտոնի Սաֆարյան (նոյեմբերի 20, 1958, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1980 թվականներ - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
- 1989թվական - Տնտեսագիտության թեկնածու։ 30-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ։
Մանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1989 թվականներ - դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում։
- 2013-2019 թվականներ - դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
- 2006 թվականից դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվականի աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես տնտեսագետ։
- 1980-1982 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1982-1990 թվականներ - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, ապա՝ գիտաշխատող։
- 1990-1991 թվականներ - ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, այնուհետև՝ բաժնի պետ։
- 1991-1994 թվականներ - ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալ։
- 1994-1997 թվականներ - ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար։
ՀՀ հարկային ծառայությունում պաշտոնավարման տարիներին նրա մասնակցությամբ և ղեկավարմամբ հիմք է դրվել անկախ Հայաստանի հարկայինն օրենսդրության և հարկային համակարգի ստեղծմանը։
- 1997-2001 թվականներ - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
- 2001-2008 թվականներ - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ։
- 2008-2016 թվականներ - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
ՀՀ Ֆինանսների նախարարությունում պաշտոնավարելիս համակարգել է ՀՀ պետական բյուջեի նախագծերի կազման օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները։ Ղեկավարել և անմիջական մասնակցություն է ունեցել 1997-2017 թթ. ՀՀ տարեկան բյուջեների մշակման և քննարկման պրոցեսներին։
Նախաձեռնել և համակարգել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ.
- Նրա ղեկավարությամբ ներդրվել է ՀՀ պետական միջինժամկետ ծախսերի ծրագրավորման համակարգը;
- 2002-2016 թթ ղեկավարել է ՀՀ միջինժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խորհուրդը։
- 2005թ համակարգել է Հայաստանում ծրագրային (արդյունքի վրա հիմնված) բյուջետավորման ներդրման բարեփոխումների աշխատանքները։ Այդ աշխատանքների շնորհիվ սկսած 2019թ. ՀՀ-ում օրենսդրորեն ամբողջական անցում կատարվեց պետական բյուջեի ծրագրային ձևաչափին
- Համակարգել է Պետական ծախսերի և Ֆինանսական Հաշվետվողականության զեկույցի պատրաստման աշխատանքային խումբը,որի արդյունքում 2008թ. ՀՀ-ում առաջին անգամ պաշտոնապես իրականացվել է պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատում:Այդ աշխատանքները նույն խմբի կողմից իրականացվեցին նաև 2014 թվականին;
- Նրա նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության ներքո 2002թ. Ստեղծվել է Հայ-ամերիկյան «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կառավարման խորհրդի նախագահն է հանդիսացել 2003-2016թթ։
- 2013թ. 3 տարի ժամկետով ընտրվել և պաշտոնավարել է, որպես Եվրոխորհրդի բյուջետային հանձնաժողովի իսկական անդամ։
- 2014 թ. նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)[1]։
- 2016-2018 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական։
- 2018-ից «ԱՎԱԳ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ, խորհրդատու։
- 2019-ից Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ։
- ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության մեդալներ։
- «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալ Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի կողմից։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։
Նախորդող Սուրեն Սահակյան |
ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետ Պավել Սաֆարյան 1994—1997 |
Հաջորդող Արտաշես Թումանյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|