Հովհաննես Հովսեփյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Հովհաննես Աշոտի Հովսեփյան (հունվարի 28, 1973, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-1990 թթ. - սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 2 միջնակարգ դպրոց։
- 1990-1995 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 1996-1998 թթ. - ուսանել է ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայում։
- 2002-2003 թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
- 2003 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է[1]։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988 թ. աշխատել է Կիրովականի մորթու ֆաբրիկայում որպես խառատի աշակերտ, ապա որպես առաջին կարգի խառատ։
- 1988-1990 թթ. - աշխատել է Կիրովականի կարի արտադրական միավորման «Տաթևիկ» կոոպերատիվում։
- 1996-2002 թթ. - աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
- 2002-2006 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ
- 2003-2004 թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
- 2006 թ. մարտ - 2007 թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի որպես նախագահ։
- 2007 թ. փետրվար - դեկտեմբերին - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
- 2007 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ[2]։
- 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից[3]։
- 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար[4]։
- 2016 թ. մարտի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից[5]։
- 2016 թ. մարտի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ[6]։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անկուսակցական։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական (2003)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2012)[7]։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։
Նախորդող Արտաշես Բախշյան |
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյան 23 մայիսի 2008 - 3 մարտի 2016 |
Հաջորդող Ֆելիքս Ցոլակյան |
Նախորդող Ֆելիքս Ցոլակյան |
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյան 23 մայիսի 2017 - |
Հաջորդող Դավիթ Սանասարյան |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, Գագիկ Խաչատրյանը որպես ՀՀ ֆինանսների նախարար |
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան 3 մարտի 2016 - 8 հոկտեմբերի 2016 |
Հաջորդող Վարդան Հարությունյան |
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.hhk.am/ajax/persons.php?id=97&language=hy
- ↑ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար նշանակելու մասին
- ↑ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Կատեգորիաներ:
- Հունվարի 28 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իջևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պետական գործիչներ