Հայկ Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Մելքոնյան
Դիմանկար
Ծնվել է1911
ԾննդավայրՎանի մարզ, Թուրքիա
Մահացել է1979
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հայկ Հովհաննեսի Մելքոնյան (1911, Վանի մարզ, Թուրքիա - 1979), կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1932

Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (19541940-1941 թթ. եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար։ «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ կռվել է Լենինգրադյան ռազմաճակատում։ 1948-1951 թվականներին եղել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, 1954-1957 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1957-1961 թվականներին Մելքոնյանը ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրն էր, 1961-1974 թթ.՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը։ 1974-1979 թվականներին գլխավորել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ձկնատնտեսության միավորումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396 CC BY-SA icon 80x15.png