Jump to content

Օլեգ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օլեգ Եսայան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1970)
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1946(1946-11-12) (77 տարեկան)
Ծննդավայր Սոս, Մարտունու շրջան
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան) և Անանիա Շիրակացու մեդալ

Օլեգ Եսայու Եսայան (նոյեմբերի 12, 1946(1946-11-12), Սոս, Մարտունու շրջան), հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Արցախի առաջին վարչապետ, հետագայում՝ Ռուսաստանում ու Բելառուսում[1] Հայաստանի նախկին դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետը, 1985 թվականին՝ Մոսկվայի Ղեկավարման ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Արցախյան շարժման սկսելու ժամանակ եղել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանի դոցենտ[2]։

1991 - 1992 թվականներին ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ 1992 թ. հունվարի 8-ից մինչև 1992 թ. օգոստոսը՝ ԼՂՀ վարչապետ։ 1992 - 2004 թվականներին զբաղեցրել է զանազան գիտական և պետական պաշտոններ Արցախում և Հայաստանում։

1998 թվականից՝ Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ, 2001 թվականից՝ ակադեմիկոս։ Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերաբերյալ։

2005-2006 թթ.՝ Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ։

2006-2010 թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։

2010 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։

2010 հունվարի 21-2017 մարտի 7, Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից[6]։

Նախորդող
---
ԼՂՀ վարչապետ
Օլեգ Եսայան

1992 (հունվար - օգոստոս)
Հաջորդող
Ռոբերտ Քոչարյան
Նախորդող
Արթուր Թովմասյան
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
Օլեգ Եսայան

Հաջորդող
Աշոտ Ղուլյան
Նախորդող
Էդուարդ Մուրադյան
ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Օլեգ Եսայան

20 հունիսի 2005-2006
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Սուրեն Հարությունյան
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2006 թ. հունիս- 2010 թ. հունվարի 21
Հաջորդող
Արմեն Խաչատրյան
Նախորդող
Սուրեն Հարությունյան
ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Օլեգ Եսայան

2006 թ. հունիս- 2010 թ. ապրիլի 26
Հաջորդող
Արմեն Խաչատրյան
Նախորդող
Արմեն Սմբատյան
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2010 հունվարի 21-2017 մարտի 7
Հաջորդող
Վարդան Տողանյան
Նախորդող
Արմեն Խաչատրյան
Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան

2017 թվականի փետրվարի 13- 2018 օգոստոսի 15
Հաջորդող
դեռևս անհայտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հետ է կանչվել». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ ու սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջ 51. ISBN 978-9939-51-146-7.
  3. Օ. Եսայանին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
  4. Օ. Եսայանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  5. «Օլեգ Եսայան - Արցախի Ազգային ժողով». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
  6. Օ. Եսայանին Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Եսայան» հոդվածին։