Jump to content

Վարդան Տողանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տողանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Տողանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1967(1967-12-08) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
 Vardan Toganyan Վիքիպահեստում

Վարդան Սուրենի Տողանյան (դեկտեմբերի 8, 1967(1967-12-08), Երևան, Հայկական ԽՍՀ), Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Տողանյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում։ 1974-1984 թվականներին սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում։ 1984-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում[2]։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1997 թվականին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունն ու արժանացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։ 2001 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Մոսկվա) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն ու արժանացել քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։

1995 թվականի հոկտեմբեր - 1996 թվականի ապրիլ ամիսներին փորձաշրջան է անցել Օսակայի համալսարան ում (Ճապոնիա), 2000 թվականի հունիս-օգոստոս ամիսներին՝ Հարվարդի համալսարանում (ԱՄՆ)[3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991-1992 թթ. – Երևանի թիվ 33 դպրոցում պատմության ուսուցիչ
  • 1992-1994 թթ. - Ռուսաստանում Հայաստանի ՄշտականՆերկայացուցչության գլխավոր մասնագետ
  • 1994-1995 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
  • 1996-1997 թթ. - ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության առաջին քարտուղար
  • 1997-1998 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
  • 1998-2000 թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
  • 2001-2016 թթ. - «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդինախագահ
  • 2012-2016 թթ․ հանդիսացել է նաև «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ», «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռուսական թերթեր» ընկերությունների տնօրենների խորհրդի անկախ անդամ։
  • ՀՀ Նախագահի 2017 թ. մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգելերեն և ճապոներեն լեզուներին։ Տասնյակ գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ է և երկու հրապարակման համահեղինակ։ Տողանյանն իր առաջին գիրքը՝ «Հայաստանը լրագրողների աչքերով», հրատարակել է 1999 թ․-ին։ Հանդիսանում է նաև «Իշխանության օպտիմալ հոգեբանություն» գրքի համահեղինակ (2008)։ Տողանյանը հանդիսանում է նորանկախ պետությունների, տարածաշրջանային և միջազգային հակամարտությունների խնդիրներին նվիրված ավելի քան 10 գիտական աշխատության և մենագրությունների հեղինակ[3]։

Նախաձեռնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանի բացման արարողություն։ Քանդակագործ՝ Գ․Ֆրանգուլյան (2021թ․ ապրիլ)։

Հանդիսանում է ք․ Մոսկվայում (Սոկոլի շրջ․) անվանի ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանի կանգնեցման գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը։ Քանդակագործ՝ Գ․ Ֆրանգուլյան (2021 թ․ ապրիլ)։

Հ․Բաղրամյանի կիսանդրին "Հաղթանակի" թանգարանում։
Հ․Բաբաջանյանի կիսանդրին "Հաղթանակի" թանգարանում։
Հ․Բաղրամյանի արձանի բացումը ք․Մոսկվայում։

2017-2020 թթ․ հանդես է եկել Մոսկվայի «Հաղթանակի» թանգարանում անվանի հայազգի հերոսների՝ Հ․ Բաղրամյանի և Հ․ Բաբաջանյանի կիսանդրիների տեղադրման նախաձեռնությամբ։ Նախաձեռնել է նաև Հ․ Բաղրամյանի արձանի կանգնեցման գործընթացը վերջինիս անունը կրող մոսկովյան թիվ 1222 դպրոցի տարածքում։  

ՌԴ Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանում Հայրենական պատերազմի հայազգի զինվորների մասունքների թաղման վայրում հուշարձանի բացումը։

Նախաձեռնել է ՌԴ Չեչնիայի Հանրապետության Նաուրսկի շրջանում Հայրենական պատերազմի հայազգի զինվորների մասունքների թաղման վայրում հուշարձանի կանգնեցումը (2017 թ․):

Ա․Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավի անվանակոչման արարողություն։

Հանդես է եկել Ա․ Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավի անվանակոչման նախաձեռնությամբ (2019 թ․):

Երկարատև դադարից հետո նախաձեռնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնի վերաբացումը (2018 թ․):

Մ․Սարյանի հուշատախտակ, ք․Մոսկվա (Կարմանիցկի 2/5 նրբ․հասցեում)։

Հանդես է եկել ք․ Մոսկվայում (Կարմանիցկի 2/5 նրբ․ հասցեում) անվանի գեղանկարիչ Մ․ Սարյանի հուշատախտակի տեղադրման նախաձեռնությամբ (2017 թ․):  

ՌԴ-ում ՀՀ դեսպանության Լազարյանների անվ․ հուշամեդալ։

Սահմանել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից տրվող Լազարյանների անվ․ հուշամեդալը։

2017-2021 թթ․ իրականացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատմամշակութային նշանակության շենքի և հարակից շինությունների (նախկինում՝ Արևելյան լեզուների Լազարյան ճեմարան/ինստիտուտ) հիմնարար և ամբողջական վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները։

Ամուսնացած է, ունի 4 երեխա[2]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանը լրագրողների աչքերով»[4]
  • «Իշխանության օպտիմալ հոգեբանություն»[5]

Այլ տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին[3]։

Պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով (ՀՀ ՊՆ հր․՝ 05-ը հունիսի 2020 թ․)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Նախագահի հրամանագիր Վ. Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  2. 2,0 2,1 Վ. Տողանյանի կենսագրությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքում
  3. 3,0 3,1 3,2 «Кто есть кто: Вартан Тоганян». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  4. Վ. Տողանյան «Հայաստանը լրագրողների աչքերով»/″Армения глазами журналистов″
  5. «Իշխանության օպտիմալ հոգեբանություն»/″Оптимальная психология власти″

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին մեդիաֆայլեր
Վ. Տողանյանի հարցազրույցը «Голос российских армян» ծրագրի շրջանակներում