Արմեն Խաչատրյան (դիվանագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմեն Խաչատրյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արմեն Ավագի Խաչատրյան
Արմեն Խաչատրյան (դիվանագետ).jpg
Ծնվել էօգոստոսի 13, 1957(1957-08-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 3, 2020(2020-06-03)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Ծնողներհայր՝ Ավագ Խաչատրյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957(1957-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2020(2020-06-03)[1], Երևան, Հայաստան), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Գրականագետ Ավագ Խաչատրյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան։

  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2010 թ. ապրիլի 26-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ[4]։
  • 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից[5]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
  • Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)[6]

Գույքային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մամուլի հրապարակության ՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի կենտրոն շրջանում գտնվող նախկին Աճառյան համալսարանի շենքի տարածքի վարձակալության հետ կապված վեճի ընթացքում ոստիկանության միջոցով վտարել է վարձակալ կազմակերպությանը վարձակալված տարածքից[7]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հովհաննես Իգիթյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Խաչատրյան

17 հունիսի 1999 թ. - 02 նոյեմբերի 1999 թ.
Հաջորդող
Հովհաննես Սերգեյի Հովհաննիսյան
Նախորդող
Կարեն Դեմիրճյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Արմեն Խաչատրյան

2 նոյեմբերի 1999 թ. - 12 հունիսի 2003 թ.
Հաջորդող
Արթուր Բաղդասարյան
Նախորդող
Հրաչ Սիլվանյան
Հայաստանի դեսպան Ուկրաինայում
Արմեն Խաչատրյան

2003 թ. հունիս - 26 ապրիլի 2010 թ.
Հաջորդող
Անդրանիկ Մանուկյան
Նախորդող
Օլեգ Եսայան
Հայաստանի դեսպան Բելառուսում
Արմեն Խաչատրյան

2010 թ. ապրիլի 26-ից - 2017 թ.
Հաջորդող
Արմեն Ղևոնդյան
Նախորդող
Օլեգ Եսայան
Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում
Արմեն Խաչատրյան

2010 թ. ապրիլի 26 - 2017 թ.
Հաջորդող