Սրբուհի Գրիգորյան
Սրբուհի Գրիգորյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | ||
Կրթություն՝ | Գորիսի պետական համալսարան (2007) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1973 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Սրբուհի Էդիկի Գրիգորյան՝ (դեկտեմբերի 29, 1973, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ,ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրբուհի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 29-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում[4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին ավարտել է Սիսիանի հումանիտար քոլեջի թարգմանչական գործ ֆակուլտետը, 2007 թվականին՝ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու որակավորում։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին եղել է Սիսիանի «Երիտասարդության ձայն» տեղական ռադիոհաղորդաշարի հեղինակ և վարող, 1998-2004 թվականներին՝ «Սիսիանի լրատու» տեղական ռադիոխմբագրության լրագրող-հաղորդավար, ապա խմբագիր։ 2004-2005 թվականներին եղել է «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ, 2005-2016 թվականներին՝ «Սիսիանի լրատու» ՍՊԸ հեռուստալրագրող, միաժամանակ՝ «Հորիզոն» («Շանթ» ՀԸ) և «Երկիրն այսօր» («Երկիր Մեդիա» ՀԸ) լրատվական ծրագրերի մարզային թղթակից։ 2007-2015 թվականներին եղել է «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր։ 2007 թվականից դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։ 2012-2016 թվականներին եղել է Սիսիանի ավագանու անդամ։ 2015-2019 թվականներին հանդիսացել է «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին առաջադրվել է Սիսիանի քաղաքապետի թեկնածու։ 2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամաբորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[5]։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։
Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները»
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ parliament.am։ Վերցված է 2019-01-20
- ↑ «www.brightarmenia.am»։ Bright Armenia Party։ Վերցված է 2019-01-20(չաշխատող հղում)
- ↑ ԱԺ պատգամավար Սրբուհի Գրիգորյան
- ↑ «ԵԼՔ դաշինքի համապետական ցուցակը»։ Լուսավոր Հայաստան Կուսակցություն։ Վերցված է 09/03/2019
|