Գորիսի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորիսի պետական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումGoris State University
Հիմնադրված է1967
ՌեկտորՏիգրան Վանդունց
Ուսանողներ1․200
Ակադեմիկոսներ44
Պրոֆեսորներ7
Դոցենտներ23
Ասիստենտներ18
Դասախոսներ50
Գույներկապույտ և սպիտակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեՀայաստան, ք. Գորիս, Ավանգարդ 2
Կայքgorsu.am
Գորիսի պետական համալսարան (Հայաստան)##
Գորիսի պետական համալսարան (Հայաստան)
Գորիսի պետական համալսարան, Հայաստան

Գորիսի պետական համալսարան, Հայաստանի հարավային տարածաշրջանի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Գորիսի շրջանում կային սոցիալ-տնտեսական և կուլտուր-լուսավորչական վերափոխումների խոշոր խնդիրներ։ Այդ խնդիրներից մեկն էր լուծել շրջանի երիտասարդության բարձրագույն կրթությունը տեղում կազմակերպելու հարցը՝ Գորիսը դարձնել Սյունիքի և Հայաստանի կրթության և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը։ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գորիսում հիմնվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ[1][2]։ 1984 թվականին այն վերափոխվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի, 1990 թվականին վերանվանվեց Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ[3]։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 5-ի N 2400 որոշման[4] համաձայն դադարեցվում է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, և դրա փոխարեն ստեղծվում է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Կազմավորվել է ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի հիմքի վրա։ 2010-2011 ուսումնական տարում համալսարանում սովորել է շուրջ 2 հազար ուսանող։ Գորիսի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորը եղել է Յուրիկ Սաֆարյանը (2006)։

2016 թվականին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արտուշ Ղուկասյանը։

2022 թվականի մայիսի 5-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր է ընտրվել, իսկ 2022 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ռեկտորի պաշտոնին Տիգրան Վալերիկի Վանդունցը՝ 5 տարի ժամկետով:Նրան 2011թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Նյութագիտություն և մետալուրգիա» մասնագիտությամբ:Ինչպես նաև 2013թ. ստացել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի` Նագուշ Հարությունյանի անվան 2-րդ կարգի մրցանակ տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բնագավառում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց լեզու և գրականություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Պատմություն
  • Իրավագիտություն
  • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ

Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • Կենսաբանություն և քիմիա
  • Ֆիզիկայի սեկտոր

Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրոնիկա և էլեկտրաէներգետիկա
  • Տնտեսագիտություն
  • Օտար լեզուներ

Գիտական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի պետական համալսարանի կառավարման մարմինը հանդիսանում է գիտական խորհուրդը։ Գիտական խորհուրդը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հարցերը։ Գիտական խորհուրդը ի պաշտոնե և ընտրովի կազմված է քսանութ անդամներից։ Գիտական խորհրդի նախագահը հանդիսանում է ռեկտորը։ Գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը ուսանողներ են, որոնց առաջադրումն իրականացնում է ուսանողական խորհուրդը։ Գիտական խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով։ Այն ձևավորվում է հինգ տարի ժամկետով։

Համալսարանի խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի խորհուրդ հանդիսանում է համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը։ Այն նույնպես ձևավորում է 5 տարի ժամկետով։ Համալսարանի խորհուրդը քննարկում և հաստատում է Գորիսի պետական համալսարանի բյուջեն, համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը։ Համալսարանի խորհուրդը ձևավորում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի (25%), ուսանողներ ( 25%), հիմնադրի (ՀՀ կառավարություն) ու լիազորված մարմնի (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) ներկայացուցիչներից (25%)։ Համալսարանի խորհուրդը կազմված է 24 անդամից։ Ռեկտորը չի կարող լինել համալսարանի խորհրդի անդամ։

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի համալսարանականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2012
  2. «VivaCell-MTS ընկերությունը Գորիսի համալսարանն ապահովել է համակարգչային սարքավորումներով և Wi-Fi կապով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  3. «ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՆՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 6 հոկտեմբերի 2005 թվականի N 2400-Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
  5. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  6. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  7. «www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։