Յուրիկ Սաֆարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրիկ Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1953 (71 տարեկան) Տեղ, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Յուրիկ Սերյոժայի Սաֆարյան (հոկտեմբերի 14, 1953, Տեղ, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2008)։ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960-1965 թթ. - սովորել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում։
- 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1970-1975 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
- 1980-1984 թթ. - սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1984)։ Դոցենտ (1988)։
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003)։ Պրոֆեսոր (2008)։ 80-ից ավելի գիտական և մեթոդական հոդվածների, երեք ուսումնական ձեռնարկի և երեք գյուտերի (նորարարությունների) հեղինակ և համահեղինակ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1980 թթ. - Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ։
- 1989-2003 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի տնօրեն։
- 2006 թ. հուլիսին ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր՝ հինգ տարի ժամկետով։
- 2011 թ. դեկտեմբերի 22-ին վերընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գորիսի պատվավոր քաղաքացի (2007)։
- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ (2003)։
- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ (2007)։
- Սյունիքի մարզպետարանի «Ակսել Բակունց» ոսկե հուշամեդալ (2005)։
- «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ (2006)։
- ԵՊՀ արծաթե մեդալ (2006)։
- ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2010)։
- ՀՀ պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։