Ջանիբեկ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանիբեկ Հայրապետյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ծննդյան օր հունիսի 19, 1982(1982-06-19) (41 տարեկան)
Ծննդավայր Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Ջանիբեկ Սերոբի Հայրապետյան (հունիսի 19, 1982(1982-06-19), Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, 2018 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններում եղել է ԲՀԿ-ի ցուցակի 75-րդ համարը[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականին Զովունի գյուղում։ 1989-1999 թվականներին սովորել և ավարտել է Զովունու միջնակարգ դպրոցը։ 1999 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարան՝ «Փոխադրամիջոցների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ՃՏ երթևեկության կազմակերպումը» բաժնում։ 2000-2002 թվականներին ծառայել է ազգային բանակում։ Այնուհետև ուսումը շարունակել և համատեղ աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես մեխանիկ։ 2007 թվականին ավարտել է ագրարային համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես գլխավոր մեխանիկ, այնուհետև 2012 թվականից որպես փոխտնօրեն։ 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է Զովունի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում[2]։ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև պատգամավորի պաշտոն ստանձնելը աշխատել է Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում[3]։ 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրական տարածքից Բարգավաճ Հայաստան կուսակցությունից[4]։ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[5]։

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]