Լիլիթ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ Ստեփանյան Սասունի
Դիմանկար
Ծնվել է1981 թվականի մարտի 24
ԾննդավայրՀրազդանում
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ
Աշխատանքքաղաքագետ, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներմեկ զավակ

Լիլիթ Ստեփանյան (մարտի 24, 1981(1981-03-24)[1], Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2] (2018-2021)։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի մարտի 24-ին Հրազդանում։

Միչև 2002 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2004 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան։ 2011-2015 թվականներին եղել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ։

«Եվրոպական իրավունք» (2016 թվական, Օութսենհաուզեն համալսարան, Գերմանիա) դասընթացին, «Սիվիտաս-Հայաստան», «Ապագան քոնն է», «Մարդը կարիքի մեջ է» «Հույսի կամուրջ», «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություների և UNDP, USAID կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների իրականացրած ծրագրերի մասնակից։

2002-2003 թվականներին աշխատել է Հրազդան քաղաքապետարանում որպես կադաստրի բաժնի մասնագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղում՝ պատմության և հասարակագիտության մասնագետ։ 2013-2014 թվականներին եղել է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցիհասարակագիտության ուսուցչուհի։ 2010-2017 թվականներին աշխատել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2017-2018 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ և Եվրազես» համալսարանի դասախոս։ 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հուլիս եղել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրենը։ 2018 թվականի հուլիսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը աշխատել է որպես Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2018 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը աշխատել է Կոտայքի մարզպետարանում որպես կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1381&lang=eng
  2. «Լիլիթ Ստեփանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».