Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյան | ||
| ||
---|---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | պատմաբան և քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 30, 1989 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Տաթևիկ Արմենի Հայրապետյան (սեպտեմբերի 30, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 2012 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2016 թվականին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականից դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համահեղինակ է մեկ մենագրության, հեղինակ՝ երկու մենագրության, 40-ից ավելի գիտական և վերլուծական հոդվածների։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պատմաբաններ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Կին պատմաբաններ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- Հայ քաղաքական գործիչներ