Հակոբ Սիմիդյան
Հակոբ Սիմիդյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից - 2021 օգոստոսի 3 | |||
| |||
2018 հոկտեմբերի 17 - 2019 հունվարի 10 | |||
| |||
2021 օգոստոս - դեկտեմբեր | |||
| |||
2021 դեկտեմբերի 10-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և երկրաբան | ||
Ծննդյան օր | ապրիլի 20, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Հակոբ Սիմիդյան (ապրիլի 20, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, երկրաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար։ 2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին ավարտել է Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։
2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ[2]։
2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ[3]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[4][5][6][7][8][9]։
2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև դեկտեմբերի 10 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
- ↑ 2,0 2,1 «Հակոբ Սիմիդյան, ՔՊԿ».(չաշխատող հղում)
- ↑ «Հակոբ Սիմիդյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ».
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.