Գևորգ Պետրոսյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Gevorg Volodya Petrosyan.jpg
 
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ իրավաբան և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1972(1972-09-04) (46 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան (սեպտեմբերի 4, 1972(1972-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (12 մայիսի, 2009-23 նոյեմբերի, 2009):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
  • 1995-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար»:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։
  • 1996-2002 թթ. - Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
  • 2002-2005 թթ. - Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։
  • 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։

Պետական և քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004-2005 թթ. - Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
  • 2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
  • 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[1]:
  • 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. - ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
  • 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[2]: Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
  • 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
  • 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
  • 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
  • 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
  • 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:
Նախորդող
Արսեն Համբարձումյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գևորգ Պետրոսյան

12 մայիսի 2009-23 նոյեմբերի 2009
Հաջորդող
Մխիթար Մնացականյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]