Սահակ Թորոսյան
Սահակ Դավիթի Թորոսյան (1885, Փարպի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ մանկավարժ, հասարակական և քաղաքական գործիչ, Երևանի նահանգային կոմիսար (1917-1918), Հայաստանի Հանրապետության առաջին և երկրորդ խորհրդարանի անդամ, Հայաստանի առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարարի տեղակալ (1918), Հանրային խնամատարության և աշխատանքի նախարար (փետրվարի 7 - հունիսի 24, 1919), Սննդամթերքի նախարար, Արարատի շրջանի ղեկավար, Ներքին գործերի նախարարի տեղակալ (1920), ՀՅԴ կուսակցության անդամ (1907)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահակ Թորոսյանը ծնվել է 1885 թվականին Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ Սովորել է Աշտարակի տարրական դպրոցում, այնուհետև ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան։ 1907 թվականին նշանակվել է Օշականի ծխական դպրոցի ավագ ուսուցիչ։ 1907 թվականից եղել է ՀՅԴ անդամ։ 1909 թվականին ՀՅԴ իշխանությունների առաջարկով տեղափոխվել է Թիֆլիս, եղել «Հորիզոն» թերթի թղթակից, միաժամանակ դասավանդել է Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1912 թվականին դարձել է Էջմիածնի ՀՅԴ բյուրոյի ղեկավար։ Այնուհետև Թորոսյանին հրավիրել են Երևան՝ Երևանի թեմական և Գայանյան դպրոցներում դասավանդելու հայոց պատմություն և գրականություն։ Թիֆլիսում և Էջմիածնում 1914 թվականին ընտրվել է Թիֆլիսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ։ Թիֆլիսում և Էջմիածնում ապրած տարիներին զբաղվել է թարգմանությամբ և գեղարվեստական գրականությամբ։ 1917 թվականին նշանակվել է Երևանի քաղաքագլուխ և եղել է Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների խորհրդարանի անդամ։ 1918 թվականին, միաժամանակ լինելով խորհրդարանի անդամ, զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1919 թվականի փետրվարի 7-ին նշանակվել է Հայաստանի հանրային խնամատարության նախարար (1918 թվականի ապրիլի 8-ից վերանվանվել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն) և պաշտոնավարել է մինչև նույն թվականի հունիսի 24-ը։ Հետագայում զբաղեցրել է Սննդամթերքի նախարարի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արարատի շրջանը։ Առաջին հանրապետության տարիներին եղել է խորհրդարանի անդամ և ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչ։ Առաջին հանրապետության փլուզումից հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1920 թվականի մարտից խորհրդարանում եղել է ՀՅԴ ղեկավար, մայիսից՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Խորհրդային իշխանության տարիներին 3 անգամ ձերբակալվել է։ 1937 թվականին աքսորից վերադառնալուց հետո կրկին ձերբակալվել է։ 1938 թվականին դատապարտվել է մահվան։ Մահապատիժը հետաձգվել է։ Մահացել է Երևանի բանտում 1940 թվականի հոկտեմբերի 8-ին[1][2][3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Sahak Torosyan - Wikipedia, the free encyclopedia»։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2016-ին։ Վերցված է August 21, 2016
- ↑ Galstyan Seda (2007)։ Sahak Tʻorosyan : Hayastani Aṛajin Hanrapetutʻyan Erevani nahangapetě։ Erevan: Nahapet hratarakchʻutʻyun
- ↑ Rouben Paul Adalian (2002)։ Historical Dictionary of Armenia։ Lanham, MD: Scarecrow Press
|
- ՀՅԴ անդամներ
- 1885 ծնունդներ
- Փարպի (Արագածոտնի մարզ) գյուղում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1940 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 1-ին գումարման պատգամավորներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պետական գործիչներ