Արմեն Բաբայան
Արմեն Բաբայան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | «Վարդանանց» համալսարան | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հուլիսի 11, 1972 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Արմավիր | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Կարլուշ Բաբայան | ||
Զավակներ | Երեք զավակ[1] |
Արմեն Կարլուշի Բաբայան (հուլիսի 11, 1972, Արմավիր), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (Անկուսակցական է, «ՀՅԴ» խմբակցության անդամ)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքում[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[1]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997-1999 թվականներին աշխատել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առևտրի բաժնի պետ։
- 2000-2001 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ պահեստապետ։
- 2001-2002 թվականներին աշխատել արտադրամասի պետի տեղակալ։
- 2003-2012 թվականներին աշխատել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն։
- 2004-2007 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն։
- 2007-2012 թվականներին աշխատել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ է[1]։ Անկուսակցական է[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։