Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2002) |
Մասնագիտություն | լրագրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Կենտրոն և ՀՀ ՍԵՀՆ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Իվետա Սասունի Տոնոյան (նոյեմբերի 22, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
2003-2010 թվականներին Կենտրոն հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012 թվականներին եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։ 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ 2015-2017 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն։
Ամուսնացած չէ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[1]։
2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|