Ծովինար Վարդանյան
Ծովինար Վարդանյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1980 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() |
Ծովինար Գեւորգի Վարդանյան (սեպտեմբերի 9, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում։
2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ունի մագիստրոսի կոչում կառավարման ոլորտում։
2002-2003 թվականներին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և բանկային վերահսկողության վարչություններում։
2006-2007 թվականներին եղել է «Յունիբանկ» ՓԲԸ քարտային վարկավորման վարչության վարկային մասնագետ։ 2007-2008 թվականներին եղել նույն բանկի Թամանյան մասնաճյուղի կառավարչի տեղակալ (վարկավորման բաժնի ղեկավար)։ 2008-2012 թվականներին աշխատել է որպես սպառողական և քարտային վարկերի դեպարտամենտի տնօրեն։ 2012-2014 թվականներին եղել է նույն բանկի մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի տնօրենը։
2014-2015 թվականներին եղել է «ԲԻ ԲԻ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ 2015-2017 թվականներին եղել է «Ֆոր Սեյլս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ 2015-2016 թվականներին աշխատել է «Էյչ Էմ Թայլս» ՓԲԸ-ում՝ որպես վաճառքի տնօրեն։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[2][3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովինար Վարդանյանի էջը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում