Ստեփան Ստեփանյան (քաղաքական գործիչ)
Ստեփան Ստեփանյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քաղաքագետ | |
Ծննդյան օր | մայիսի 30, 1988 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեփան Սամվելի Ստեփանյան (մայիսի 30, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1988 թվականին մայիսի 30-ին Երևանում[2]։ 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 29 դպրոցում։ 2005-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը՝ որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ։ 2012-2016 թվականներին սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2014-2016 թվականներին դասավանդել է Հայաստանի ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թվականներին աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Ունի 12 գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են տեղական և միջազգային գիտական ամսագրերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփան Ստեփանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ «ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին»։ armenpress.am։ Վերցված է 2020-08-31