Հրանտ Մադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Մադաթյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գյուղատնտես
Ծննդյան օր մայիսի 24, 1964(1964-05-24) (55 տարեկան)
Ծննդավայր Ծովագյուղ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Հրանտ Մադաթյան (մայիսի 24, 1964(1964-05-24), Ծովագյուղ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մադաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 1964 թվականի մայիսիս 24-ին:

1982-1984 թվականներին ծառայություն է իրականացրել խորհրդային բանակում:

Միչև 1989 թվականը սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Ագրոնոմ է:

1981-1982 թվականներին աշխատել է Գագարինավանի շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում որպես փականագործ: 1984-1985 թվականներին եղել է Ծովագյուղի խորհրդային տնտեսության բանվոր, 1985-1986 թվականներին` փոխտնօրեն, իսկ 1986-1988 թվականներին` Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1988-1991 թվականներին` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկոմիտեի ազատված քարտուղար: 1986-1991 թվականներին եղել է Սևանի շրջխորհրդի պատգամավոր, իսկ 1993-1995 թվականներին աշխատել է ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկությունում որպես փոխտնօրեն: 1995-2004 թվականներին եղել է «Սևան-Մոթել» ՊՓԲԸ, 2004-2007 թվականներին տնօրինել է «Սևան-Մոթել» ՓԲԸ-ն:

Հրանտ Մադաթյանը մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, իսկ 2016 թվականին իր հրամանատարությամբ գործող ջոկատի հետ միասին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության Կենտրոնական Կոմիտեի անդամ, իսկ 2007 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): Անդամակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

2017-2018 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդամակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մադաթյանը ամուսնացած է և ունի վեց զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]