Անուշ Բեղլոյան
Անուշ Էդվարդի Բեղլոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1969 թվականի հուլիսի 31 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | մեկ զավակ |
![]() |
Անուշ Բեղլոյան (հուլիսի 31, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, ֆիզիկոս[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Բեղլոյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 31-ին Երևանում։
Միչև 1991 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ 1995 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը։ Ստացել է գործարար կառավարման մագիստրոսի որակավորում (MBA):
1995-1997 թվականներին աշխատել է «Մարսթն & Մարսթն» քաղաքների (վարչաշրջանների) կառավարման միջազգային ասոցիացիայի գրասենյակում որպես մենեջեր։ 1998-2000 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարման գծով ազգային պատասխանատու։ 2000-2002 թվականներին՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի վարչական մենեջեր և մասնավոր հատվածի զարգացման խորհրդատու։ 2003-2004 թվականներին ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժինը, գործադիր տնօրենի հաղորդակցության գծով խորհրդատու։ 2003-2009 թվականներին տնօրինել է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ 2005-2009 թվականներին և 2016 թվականից դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր)։ 2008-2014 թվականներին ղեկավարել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայութունը։ 2014 թվականի մարտից միչև հոկտեմբեր եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար։ 2015-2018 թվականներին տնօրինել է «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ-ն։ 2016-2018 թվականներին ղեկավարել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի հաղորդակցության և հանրային կապերի խորհրդատու։ 2018 թվականին աշխատել է «Իրավական կրթության և վերականգնման ծրագրերի իրականացման կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաղորդակցություններում որպես խորհրդատու։ 2016-2017 թվականներին՝ ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագիր շահերի պաշտպանության և հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում։ 2016 թվականին՝ «Օքսիջեն» հիմնադրամի «Ազգային քաղաքական երկխոսության խթանում Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացման միջոցով» ծրագրի դասընթացավար։ 2016-2018 թվականներին՝ ԵՄ «Քաղաքապետերի արևելյան դաշնագիր» հայաստանյան ծրագրի հաղորդակցության գծով ավագ փորձագետ։ 2017 թվականի փետրվարից միչև 2018 թվականի դեկտեմբեր՝ «Եվրասիա» հիմնադրամի Կենտրոնական Ասիայի շահերի պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ղազախստանում։ 2018 թվականին՝ ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա և Հերցեգովինայում։ 2018 թվական ապրիլից միչև սեպտեմբեր` Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Բեղլոյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Բեղլոյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Բեղլոյանը հեղինակել է քաղաքական ու գործարար հաղորդակցության և շահերի պաշտպանության ոլորտի մի շարք հետազոտությունների և միջազգային զեկույցներ։