Անի Սամսոնյան
Անի Սամսոնյան | ||
Պատկեր:Ani Samsonian.jpg | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Լուսավոր Հայաստան | |
Կրթություն՝ | Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ պետական կառավարման ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | |
Ծննդյան օր | փետրվարի 10, 1990 (32 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | |
Քաղաքացիություն | ![]() |
Անի Տաճատի Սամսոնյան (փետրվարի 10, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2011 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։
2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում[3]։
2019- ցայսօր սովորում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010-2012 թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող։
2012-2013 թթ. աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։
2012-2013 թթ. եղել է «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։
2013-2014 թթ. եղել է «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող[2]։
2015 թվականին «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ։
2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ, եղել է ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Լույս» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ 2,0 2,1 2,2 «Անի Սամսոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ «Անի Սամսոնյան, Լուսավոր Հայաստան»
- ↑ «Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին։ Վերցված է 2019-01-04