Լույս (դաշինք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լույս» կուսակցությունների դաշինք
Տեսակկուսակցությունների դաշինք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
Արամ Զ. Սարգսյան
Կարգախոս«Արդար և արդյունավետ կառավարում»
Հիմնադիր«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
Հիմնադրվածօգոստոսի 28, 2018
Լուծարվածնոյեմբերի 5, 2018
Գաղափարախոսությունազատականություն
եվրոպամետություն
Երևանի ավագանի
3 / 65
Նախորդ«ԵԼՔ» դաշինք
Կայքluysdashinq.am

«Լույս» դաշինք, ազատական գաղափարախոսությամբ քաղաքական կուսակցությունների դաշինք, որը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից՝ 2018 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ։

Դաշինքի առաջնորդներն են Էդմոն Մարուքյանը և Արամ Զ․ Սարգսյանը։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը ղեկավարում է ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցություն Առաջնորդ
Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյան
Հանրապետություն Արամ Զ. Սարգսյան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 23-ին դաշինքը մասնակցում է 2018 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը որպես քաղաքապետի թեկնածու[1]։

Ընտրությունների արդյունքում «Լույս»-ը ստանում է 3 մանդատ ավագանու կազմում։ Խմբակցության ղեկավար է ընտրվում «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Դավիթ Խաժակյանը։

2018 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին դաշինքը կազմալուծվում է[2], քանի որ կուսակցությունները որոշում են կայացնում ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով։ Արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստանում է 16 մանդատ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, իսկ «Հանրապետություն» կուսակցության մասնակցությամբ «Մենք» դաշինքը չի հաղթահարում ընտրական բարիերը։

Այսուհանդերձ, կուսակցությունները համաձայնություն են ձեռք բերել համագործակցել ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արտակ Զեյնալյանը կհրաժարվի Երևանի ավագանու մանդատից». Երկիր Մեդիա. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 «"Light" alliance splits ahead of Armenia's snap elections». mediamax.am.