Դավիթ Խաժակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ
2015 - մինչ օրս
Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
2018 - մինչ օրս
Դրոշ
Դրոշ
Երևան քաղաքի ավագանու անդամ
2017 - մինչ օրս
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Կրթություն՝ ՀԱՊՀ
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 9, 1994(1994-04-09) (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Դավիթ Խաժակյան (ապրիլի 9, 1994, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ, կուսակցության կառավարման խորհրդի անդամ[1], Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար[2], Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հայաստանյան պատվիրակ[3], տեխնիկական գիտությունների թեկնածու։

Վաղ շրջան և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1994 թվականի ապրիլի 9-ին՝ Երևան քաղաքում։

Դավիթ Խաժակյանը 2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանը։ 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում, այնուհետև հաշվողական տեխնիկաների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ[4]։

2014-2016 թվականներին սովորել է ՀՊԱՀ մագիստրատուրայում՝ «Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունը արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ։ 2016 թվականին ընդունվել է ՀՊԱՀ ասպիրանտուրա և 2021 թվականին ՀՀ ԲՈԿ մասնագիտական խորհրդի որոշմամբ Դավիթ Խաժակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մի շարք գիտական հոդվածների և արտոնագրերի հեղինակ է[4]։

2014 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժանացել է ՀՀ նախագահի կրթական պարգևին՝ «Լավագույն բակալավր, առաջին կարգ» անվանակարգում[4]։

Բացի հիմնական կրթությունից, 2012 թվականից ի վեր մասնակցել է մի շարք դասընթացների (ՀայաստանԳերմանիա, Բելգիա)։ Հանդիսանում է Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ուսանողական բանավեճի դպրոցի շրջանավարտ։

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ընդունվելով ՀՊԱՀ ասպիրանտուրան ներգրավվել է տարբեր գիտական ծրագրերում՝ հետազոտելով գյուղմեքենայացման ոլորտում համակարգչային մոդելավորման կիրառելիությունը։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ հայաստանյան և արտասահմանյան գիտական պարբերականներում։ Հանդիսանում է գիտական արտոնագրի համահեղինակ։

ՀՀ ԲՈԿ մասնագիտական խորհրդի որոշմամբ Դավիթ Խաժակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2017 թվականներին աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, որպես որակի ապահովման մասնագետ։

2017-2018 թվականներին «ԵԼՔ» դաշինքի՝ խորհրդարան անցնելուց հետո աշխատել է ՀՀ Ազգային ժողովում, որպես ՀՀ պատգամավորի օգնական։

2018 թվականից առ այսօր Դավիթ Խաժակյանը աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որպես որակի ապահովման առաջատար մասնագետ՝ խմբի համակարգող։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերին միանալով Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում ընտրվում է խորհրդի անդամ։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ, ձևավորում է «Ելք» դաշինքը։ Դաշինքի որոշմամբ Դավիթ Խաժակյանը հանդիսանում է դաշինքի լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև գլխավորում է ԼՀԿ նախընտրական շտաբը 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում։

Դավիթ Խաժակյանը ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում։

2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Դավիթ Խաժակյանը մասնակցում է «Ելք» դաշինքի ցուցակով՝ երրորդ հորիզոնականում, իսկ ընտրությունների արդյունքում ընտրվելով ավագանու անդամ, դաշինքի որոշմամբ հանդիսանում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։ Հանդիսանում է Երևանի ավագանու «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերով» մշտական հանձնաժողովի անդամ։

2018 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կազմած «ԼՈւՅՍ» դաշինքով, որպես ցուցակի երկրորդ համար և նախընտրական շտաբի ղեկավար մասնակցում է ընտրություններին և վերընտրվում ավագանու անդամ։ Հանդիսանում է «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավարը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին և 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կրկին ղեկավարում է ԼՀԿ նախընտրական շտաբը։ 2019 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի» հայաստանյան պատվիրակ։

Որպես ավագանու անդամ հեղինակել է բազմաթիվ ավագանու որոշման նախագծեր, հանդես է եկել Երևան քաղաքի տարեկան բյուջեների և հնգամյա զարգացման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններով, ինչպես նաև հրապարակել է վերլուծություններ քաղաքի բյուջեի կատարողական ցուցանիշների վերաբերյալ։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Դավիթ Խաժակյան | www.brightarmenia.am». Bright Armenia Party. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «Մասնակցելու ենք քաղաքային ընտրություններին. ցուցակը գլխավորելու եմ ես. Դավիթ Խաժակյան». www.1lurer.am. 2022 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին». www.1lurer.am. 2023 թ․ մարտի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Դավիթ Խաժակյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Group, The Only. «ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է. «Թարմ ուղեղով»՝ Դավիթ Խաժակյանի հետ». lratvakan.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «ԼՀԿ-ն էլ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը. «Փաստ» | 24news». www.24news.am. 2022 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.