Երևանի ավագանու ընտրություններ 2023
| Երևանի ավագանու ընտրություններ 2023 | ||||
|---|---|---|---|---|
| Սեպտեմբերի 17, 2023 | ||||
| |
|
| ||
| Թեկնածու | Տիգրան Ավինյան | Հայկ Մարության | Անդրանիկ Թևանյան | |
| Կուսակցություն | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | Ազգային առաջընթաց կուսակցություն | Մայր Հայաստան դաշինք | |
| Ձայներ | 75 463 (32.57 %) |
43 765 (18.89 %) |
(15.43 %) | |
| | ||||
| Տեսակ | ընտրություններ | |||
| | ||||
| Պաշտոն | Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի քաղաքապետ | |||
| | ||||
| Սկիզբ | Սեպտեմբերի 17, 2023 | |||
| | ||||
| Ավարտ | Սեպտեմբերի 17, 2023 | |||
| | ||||
| Թեկնածուներ | Հանրային ձայն կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Արդար Հայաստան կուսակցություն, Հաղթանակ կուսակցություն, Ուժը հայրենյաց կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Ազգային առաջընթաց կուսակցություն, Հանուն սոցիալական արդարության կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Միացյալ Հայաստան կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Ապրելու երկիր կուսակցություն, Մայր Հայաստան դաշինք, | |||
| | ||||
| Նախորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2018 | |||
| | ||||
| Հաջորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2028 | |||
Երևանի ավագանու ընտրություններ 2023, Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններն են, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին[1]։ Երևանի ավագանու թվով հինգերորդ ընտրություններն են։ Ընտրություններին գրանցվել են 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Երևանի 824250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234553 կամ 28,43%-ն է մասնակցել քվեարկությանը, ինչը երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։
Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ և ձայների 19%։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 15% և 12 մանդատ։ «Հանրապետություն» կուսակցությունը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ ստացել է 11% և 8 մանդատ։ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է ձայների 10%-ը և 7 մանդատ։
Թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախընտրական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախընտրական քարոզարշավը սկսվեց 2023 թվականի օգոստոսի 23-ին և ավարտվեց նույն թվականի սեպտեմբերի 15-ին։ Քարոզարշավի ընթացքում տեղի էին ունենում բակային հանդիպումներ, հանրահավաքներ։ Քարոզարշավի ընթացքում շրջանառվում էին լուրեր իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի ներգրավման մասին[2]։
2023 թվականի սեպտեմբերի սկզբին, հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ նա ներկայանում է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի աշխատակից և զրուցում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի մասնակիցների հետ[3][4]։ Զրուցակիցներից շատերը նշում էին, որ իրենք դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կառույցների աշխատակիցներ են, ովքեր մասնակցում են հավաքին աշխատանքային ժամերին[3]։ Արթուր Չախոյանը ենթադրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստիպում է պետական աշխատողներին մասնակցել Տիգրան Ավինյանի քարոզարշավներին՝ նրա հաղթանակի հավանականությունը բարձրացնելու համար[3][5]։ «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունը Արթուր Չախոյանի տեսանյութը փոխանցել է դատախազություն՝ քրեական հետաքննություն պահանջելով[3]։ Դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է տեսանյութը[3]։
Քարոզարշավի վերջին օրը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անցկացրեց երթ Էրեբունի ամրոցից մինչև Ռուսաստանի հրապարակ՝ քաղաքապետարանի շենքի դիմաց։ Երթին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Հետագայում «Հետք» պարբերականում հրապարակված հետաքննության համաձայն՝ երթի նախորդ օրը վարչապետ Փաշինյանի փակ գրառմամբ կազմակերպվել է կուսակցության անդամների, վերջիններիս ընտանիքների, ընկերների, Հայաստանի այլ համայնքների ավագանու անդամների ներգրավումը հաջորդ տեղի ունենալիք երթին ու հանրահավաքին։[6]
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրացուցակներում գրանցված 824250 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234553-ը (28,46%-ը)[7]։
Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ և ձայների 19%։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 15% և 12 մանդատ։ «Հանրապետություն» կուսակցությունը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ ստացել է 11% և 8 մանդատ։ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է ձայների 10%-ը և 7 մանդատ։
| Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | +/- | Ավագանիում (%) | ||
|---|---|---|---|---|---|---|---|
| 2. | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 75 463 | 32.57 % | 24 | 36,92 % | ||
| 7. | Ազգային առաջընթաց կուսակցություն | 43 765 | 18.89 % | 14 | 21,53 % | ||
| 14. | Մայր Հայաստան դաշինք | 35 739 | 15.43 % | 12 | 18,46 % | ||
| 9․ | Հանրապետություն կուսակցություն | 26 236 | 11.32 % | 8 | 12,31 % | ||
| 1․ | Հանրային ձայն կուսակցություն | 22 431 | 9,68 % | 7 | 10,77 % | ||
| 13. | Ապրելու երկիր կուսակցություն | 8425 | 3.64 % | 0 | 0 % | ||
| 11․ | Լուսավոր Հայաստան կուսակցություն | 4174 | 1.8 % | 0 | 0 % | ||
| 4. | Հաղթանակ կուսակցություն | 3959 | 1.71 % | 0 | 0 % | ||
| 3. | Արդար Հայաստան կուսակցություն | 2595 | 1.12 % | 0 | 0 % | ||
| 6. | Հայաստանի եվրոպական կուսակցություն | 2572 | 1.11 % | 0 | 0 % | ||
| 12. | Ժողովրդավարական համախմբում կուսակցություն | 2348 | 1.01 % | 0 | 0 % | ||
| 5. | Ուժը հայրենյաց կուսակցություն | 1706 | 0.74 % | 0 | 0 % | ||
| 10. | Միացյալ Հայաստան կուսակցություն | 1282 | 0.55 % | 0 | 0 % | ||
| 8. | Հանուն սոցիալական արդարության կուսակցություն | 780 | 0.34 % | 0 | 0 % | ||
| Ընդամենը | 234 553 | 100 % | |||||
| Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով | Մշակված տեղամասերի քանակը՝ 475 | ||||||
Ընտրակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը՝ 4% կուսակցությունների համար և 6% կուսակցությունների դաշինքների համար[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կենտրոնական ընտրական հանձնաժողով».
- ↑ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Public Workers 'Forced To Attend' Ruling Party Rallies In Yerevan». azatutyun.am. 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Քաղաքացիները խոստովանում են, թե քանի մարդ են բերել Ավինյանի քարոզարշավին. Արթուր Չախոյանի տեսանյութը». news.am. 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Արթուր Չախոյանը բացահայտել է՝ որ հաստատությունից քանի հոգի են մասնակցել Տիգրան Ավինյանի հանրահավաքին». news.am. 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Ինչպես հայտնվեցինք ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում». Hetq.am. 2025 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 21-ին. «Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավ[վ]եք ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին»
- ↑ «ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից».
- ↑ «Կենտրոնական ընտրական հանձնաժողով». 18․09․2023.
- ↑ «Ազատության ռադիոկայան». Ազատություն. 18․09․2023.
- ↑ «Հանրային հեռուստաընկերություն».
- ↑ «Հանրային հեռուստաընկերություն». 18 սեպտեմբերի, 2023.







