Հայկ Մարության
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարության (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Մարության | |
Երևանի քաղաքապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հոկտեմբերի 13, 2018 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Դեկտեմբեր 22, 2021 |
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն[1] (2018թ․-ի հունիս-2020թ․-ի դեկտեմբեր) «Ազգային առաջընթաց» կուսակցություն |
Նախորդող՝ | Տարոն Մարգարյան |
Հաջորդող՝ | Հրաչյա Սարգսյան |
Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 18, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հայկ Հրաչյայի Մարության (հայտնի նաև Կարգին Հայկո մականվամբ, դեկտեմբերի 18, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, կուսակցական-քաղաքական գործիչ[1], «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ[1], Երևանի նախկին քաղաքապետ[2]։ Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Կարգին սերիալ» և մի շարք այլ մանրապատումներից և ֆիլմերից։ ՈւՀԱ «Հայկական պրոյեկտ» խմբի նախկին անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1995 - 2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1997-1998 թվականներին ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում[փա՞ստ]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, որի հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում՝ «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի չորս երեխա՝ Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը[3]։
Դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում որպես դերասան, սցենարիստ և հանդես է եկել «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» ֆիլմերում և հաղորդումներում։ 2004 թվականի օգոստոսի 9–ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, համատեղ ստեղծել է «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալաբալանիցա», «Ազիզյանները» նախագծերը։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում որպես դերասան։ Հանդես է եկել բազմաթիվ հաղորդումներում և կինոնկարներում։
2012 թվականին հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծում որպես ժյուրիի անդամ։
2018 թ․ մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած «Իմ քայլը» շարժմանը[4]։
2022-2023 թթ․ բեմ է վերադարձել նոր «Քաղաքապետը» մոնոներկայացմամբ[5]։
Հասարակական ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր[6][7]։
Թավշյա հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին ակտիվորեն մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին և իշխանափոխությանը, հանրահավաքների ժամանակ կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին և հանդես եկել ելույթներով։
Երևանի քաղաքապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու[8]։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը[9], իսկ Հայկ Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ[10]։
2021 թվականի դեկտեմբերին ներկայացվում է անվստահություն քաղաքապետին, որի արդյունքում էլ նույն թվականի դեկտեմբերի 22–ին Հայկ Մարությանը հրաժարական է տալիս, և նրա պաշտոնը ստանձնում է Հրաչյա Սարգսյանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ | Մասնակցությունը որպես՝ |
---|---|---|
1996 | «220 վոլտ» | դերասան |
1996 | «Վայլուր» | դերասան |
1996 | «Մեր բակը» | դերասան |
1997 | «Մեր բակը 2» | դերասան |
2000 | «Թույն կասետ» | դերասան |
2000 | «Ուրիշ կասետ» | դերասան |
2000 | «Բանդա» | դերասան |
2001 | «Կոմերցիոն ներկայացում» | դերասան |
2002 - 2009 | «Կարգին հաղորդում» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2007 - 2009 | «Կարգին մուլտեր» | դերասան |
2010 - 2013 | «Կարգին սերիալ» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2011 | «Ալաբալանիցա» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2014 | «Սուպեր մամա» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2015 | «Սիրո գործակից» | դերասան, սցենարիստ, պրոդյուսեր |
2016 | «Счастья! Здоровья!»(ռուս.) | դերասան |
2016 - 2018 | «Ազիզյանները» | դերասան, պրոդյուսեր |
2017 | «Սուպեր մամա 2» | դերասան[11], սցենարիստ, պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ինչպե՞ս է Մարությանը լքել «Քաղաքացիական պայմանագիրը»» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 13․09․2023 թվականին)։
- ↑ «Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Ինչու՞ է «Կարգին Հայկոյի» չեխուհի կինը երկրպագում Հայաստանի հավաքականին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ ««Այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի». Հայկ Մարության». Առավոտ. 2018 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Все билеты на новый моноспектакль Айка Марутяна «Мэр» были распроданы за сутки» (ռուսերեն). Armenia Today — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Կարգին Հայկոն իր կնոջ և ընկերների հետ միացել է «Չեմ վճարելու150 դրամ» ակցիային
- ↑ Freecar.am-ում արդեն 200-ից ավելի գրանցված վարորդներ կան
- ↑ Հայկ Մարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու. նիստն ավարտվեց
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Հայկ Մարությանը երբ կստանձնի պաշտոնը
- ↑ Super Mother II (2017), Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Մարության» հոդվածին։ |
|