Jump to content

Սուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Պետրոսյան
 
Կուսակցություն՝ «Ժողովրդավարական համախմբում»
Կրթություն՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 10, 1988(1988-03-10) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Սուրեն Ռաֆիկի Պետրոսյան (մարտի 10, 1988(1988-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության[1] նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2008թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, (թենիս) մարզիչ մանկավարժի որակավորում (բակալավրի աստիճան)։ 2009-2013թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարում (բակալավրի աստիճան)։ 2011-2013թթ. ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, քաղաքական կառավարում և վերլուծություն (Քաղաքագիտության մագիստրոսի կոչում)։ 2013-2016թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, պետական և մունիցիպալ կառավարում (մագիստրոսի կոչում)։ Ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան, գիտական հետազոտության թեման՝ «Քաղաքական էլիտայի կերպափոխման հիմնախնդիրները ՀՀ-ում»[2]:

Միջազգային դասընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013թ. - Օքսֆորդի համալսարան, քաղաքական առաջնորդության դասըթացներ (Մեծ Բրիտանիա)[փա՞ստ]։ 2016թ. - «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և զարգացման հեռանկարները ՀՀ համար» դասընթաց (Չինաստան, Շանհայ)[փա՞ստ]։ 2016թ. - Օթզենհաուսենի Եվրոպական ակադեմիայի քաղաքական դասընթացներ (What’s up, Europe), (Գերմանիա, Օթզենհաուսեն)[փա՞ստ]։ 2018թ.Եվրոպայի խարհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների ասոցացիա և Ստոկհոլմի անցումային տնտեսության ինստիտուտ – SAPERE AUDE, ազատություն և պատասխանատվություն (Շվեդիա, Ստոկհոլմ)[փա՞ստ]։ 2018թ.Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների ասոցացիա և Հունաստանի Քաղաքական դասընթացների քաղաքացիական դպրոց (Հունաստան, Սալոնիկ)[փա՞ստ]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2016 թթ. Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարություն (Կապի և տեղեկատվայնացման վարչության պետ)[փա՞ստ]։ 2016 թ․-ից դասախոսում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում[փա՞ստ]։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[փա՞ստ]։

Հասարակական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում» անունը կրող քաղաքական նախաձեռնության[3]։

2021 թվականի փետրվարի 27-ից «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն է։

2022 թվականի օգոստոսին մեկնել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ, որն ըստ քաղաքական պայմանավորվածության պետք է հանձնվեր Ադրբեջանի վերահսկողությանը[4]։ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ կազմակերպելու են Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի ինքնապաշտպանություն, որպեսզի կանխեն վերջինների հանձնումը Ադրբեջանին[5]։ Օգոստոսի 8-ին նման հայտարարություն տարածվեց նաև իր ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անունից[4][5]։ Այնուամենայնիվ, Սուրեն Պետրոսյանը Աղավնո գյուղից հեռացել է օգոստոսի 21-ին, հայտարարել, որ ինքնապաշտպանություն չի կազմակերպել, քանի որ այդ ժամանակվա ՀՀ ԱԺ ընդիմադիր պատգամավորները գործ անելու փոխարեն միայն կոչեր են արել[6]։ Նույն թվականի օգոստոսի 25-ին Աղավնո և Բերձոր բնակավայրերը հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը[7]։

2024 թվականի մարտին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածության համաձայն նախատեսված էր Տավուշի մարզի Ոսկեպար–Կիրանց բնակավայրերի հատվածում հայ–ադրբեջանական շփման գծի հստակեցման և չբնակեցված 4 գյուղերի հանձնման գործընթաց։ Սուրեն Պետրոսյանը մարտի վերջին մի խումբ ընկերների հետ մեկնել է Ոսկեպար գյուղ, քանի որ, ըստ նրա, այնտեղ է վճռվում Հայաստանի պետականության հարցը[8]։ Նա հայտարարել էր, որ մինչև վերջ մնալու է Ոսկեպարում, կանգնելու է բնակիչների կողքին, որպեսզի թույլ չտա որևէ տարածքի հանձնում Ադրբեջանին[8][9]։

Հետաքրքիր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Պետրոսյանը 1997-2007 թթ․ մարզվել է թենիսով, զբաղվում է լեռնագնացությամբ, 2012 թ․, բարձրացել է Էլբրուսը (4741 մետր)[10], 2016 թ․ Մաթերհորն (4478 մետր)[11]:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.24news.am/news/157402
  2. https://www.ysu.am/councils/dissertations/75375
  3. https://factor.am/142358.html
  4. 4,0 4,1 «Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն. «Ժողովրդավարական համախմբում»» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 21․09․2024 թվականին)։
  5. 5,0 5,1 «Բերձոր և Աղավնո համայնքներում կազմակերպվում է ինքնապաշտպանություն» հոդված oragir.news կայքում, (արխիվացված 21․09․2024 թվականին)։
  6. «Միայն հայտարարում են ․․․» հոդված armlur.am կայքում, (արխիվացված 21․09․2024 թվականին)։
  7. «Ինչպես և երբ հանձնվեցին Բերձորն ու Աղավնոն» հոդված yerevan.today կայքում, (արխիվացված 21․09․2024 թվականին)։
  8. 8,0 8,1 «Մնալու ենք Ոսկեպարում, այստեղ վճռվում է ամբողջ պետականության հարցը. կուլմինացիան լինելու է Երեւանում. Սուրեն Պետրոսյան» հոդված yerevan.today կայքում, (արխիվացված 03․04․2024 թվականին)։
  9. «Քաղաքագետը գնացել է՝ ապրելու Ոսկեպարում. չի կարելի հայրենիք հանձնել» հոդված armlur.am կայքում, (արխիվացված 21․09․2024 թվականին)։
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  11. https://newsarmenia.am/am/news/society/hay_lernagnatsnery_hajoghutyamb_/