Երևան քաղաքի ավագանի
Արտաքին տեսք
(Վերահղված է Երևանի ավագանիից)
| Երևան քաղաքի ավագանի | |
|---|---|
Երևանի քաղաքապետարանի շենք | |
| Տեսակ | |
| Տեսակ | Միապալատ |
| Պատմություն | |
| Հիմնադրված | Սեպտեմբեր 17, 2023 |
| Ղեկավարում | |
| Երևանի քաղաքապետ | Տիգրան Ավինյան,ՔՊ |
| Երևանի առաջին փոխքաղաքապետ | Արմեն Փամբուխչյան,ՔՊ |
| Երևանի փոխքաղաքապետեր | Լևոն Հովհաննիսյան,ՔՊ Սուրեն Գրիգորյան,ՔՊ Սարգիս Մադաթյան,ՀԿ |
| Կազմը | |
| Նստատեղեր | 65 |
| Քաղաքական խմբավորումներ | V գումարման ավագանի
Կառավարություն (32) Ընդդիմություն (33)
|
| Ընտրություններ | |
| ընտրակարգ | համամասնական |
| Next election | 2028 |
Երևան քաղաքի ավագանի, Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։
Ընդհանուր դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագանու մարմիններն են՝
- Երևանի քաղաքապետը
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
- Ավագանու անդամները
- Ավագանու խմբակցությունները
- Մշտական հանձնաժողովները
Ավագանին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, Կանոնակարգին համապատասխան իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից։
Ավագանին կազմված է 65 անդամից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով[1]։