Հայաստանի եվրոպական կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | նոյեմբերի 6, 2018 |
Հայաստանի եվրոպական կուսակցություն (ՀԵՎԿ), Հայաստանում գործող քաղաքական կուսակցություն։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ծրագրի, կուսակցության նպատակն է նպաստել Հայաստանի՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն կայացմանը՝ այդ թվում Եվրոպական Միությանը և Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմակերպությանը Հայաստանի անդամակցության միջոցով։ Ըստ ՀԵՎԿ-ի ծրագրի, Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին միջանկյալ նպատակ են ու միջոց ազգային և պետական գերխնդիրը լուծելու համար՝ անկախ ու ժողովրդավարական, հզոր ու բարգավաճ պետության կառուցումը[1]։
ՀԵՎԿ-ը գտնում է, որ «իրական ապասովետականացման և հասարակական ինքնամաքրման համար անհրաժեշտ է արևմտամետ քաղաքական ու հասարակական բևեռի ստեղծումն ու ժողովրդավարական ազատական գաղափարների տարածումը հանրության շրջանում»[1]։
Կուսակցությունն իր առաջնահերթ նպատակն է համարում ոչ այնքան երկրում իշխանության հասնելը, որքան Հայաստանում եվրոպական քաղաքակրթության արժեքների տարածումն ու հաստատումը, որոնք են՝ մարդու իրավունքներն ու ազգերի ինքնորոշումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավահավասարությունը, ժողովրդավարությունն ու ազատ ընտրությունները, սոցիալական արդարությունն ու անձի պաշտպանվածությունը, քաղաքական ու տնտեսական ազատություններն և ցանկացած խտրականության բացառումը։ Քանի որ նշված դրույթներն արտացոլված ու հռչակված են Հայաստանի Սահմանադրության մեջ, ուստի կուսակցության գործունեությունը, ըստ ծրագրի, նախևառաջ ուղղված է Հայաստանի Սահմանադրության լիարժեք կատարմանն ու իրագործմանը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԵՎԿ հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 6-ին[2], որտեղ ընդունվեց կուսակցության կանոնադրությունը, հաստատվեց ՀԵՎԿ կառուցվածքը և ընտրվեց կուսակցության վարչության համանախագահների հետևյալ կազմը. Տիգրան Խզմալյան, Ալեք Պողոսյան, Կարապետ Ռուբինյան, Լուսինե Ազնավուրյան, Արամ Ավետիսյան։ Կուսակցության քարտուղար ընտրվեց Ֆելիքս Հայրապետյանը։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին կայացավ ՀԵՎԿ 2-րդ համագումարը, որն ընդունեց կուսակցության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները։ Համագումարում ընտրվեց կուսակցության վարչության նախագահ, կուսակցության քարտուղար և հաստատվեց կուսակցության վարչության կազմը։
Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Խզմալյան, վարչության նախագահ
- Ժաննա Գասպարյան, վարչության փոխնախագահ
- Ալեք Պողոսյան, վարչության փոխնախագահ
- Ֆելիքս Հայրապետյան, կուսակցության քարտուղար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Գտնվում է արխիվում Հայաստանի Եվրոպական կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթների մասին հայտարարություն
- ↑ Օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» համագումար է անցկացնում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Եվրոպական կուսակցությունը լինելու է ընդդիմություն
- «Հայաստանը՝ Եվրոպա է». Տիգրան Խզմալյանի հարցազրույցը 1in.am-ին (26.10.2018)
- «Բաց օրը» ծրագրի հյուրն է ՀԵՎԿ համանախագահ Տիգրան Խզմալյանը (27.03.2019)