Վիկտոր Մնացականյան
Վիկտոր Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | իրավաբան, իրավագետ, հասարակական գործիչ և քաղաքաշինարար |
Վիկտոր Վեհամի Մնացականյան (հունիսի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուրբանիստ, իրավաբան-իրավագետ, հասարակական գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1994 թվականներին սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 անգլերեն թեքումով դպրոցում։
- 1994-1999 թվականներին սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում։
- 1999 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա, 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը պետական իշխանության համակարգում» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում[2]։ Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին վերապատրաստվել է ՀՀ ԱԳՆ-ի Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների բաժնում։
- 2006 թվականին ստացել է իրավագիտության դոցենտի կոչում։
- 2011 թվականին մասնակցել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի (UCLA Extension) «Կիբերհանցագործություններ, կիբերպատերազմներ» հատուկ դասընթացին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակական հիմունքներով աշխատել է Հայաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովում՝ որպես փորձագետ։ 2000 թվականին անցել է գործնական վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Շվեյցարիայում մասնակցել է «Մարդու իրավունքի և խաղաղության կրթության» 18-րդ միջազգային դասընթացին, 2003 թվականին՝ Եվրոպայի Խորհրդի Փողերի լվացման կոմիտեի լիագումար նիստին (Ստրասբուրգ, Ֆրանսիա)։
2001-2003 թվականներին եղել է «Մարդու իրավունքների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահը։
2003-2004 թվականներին աշխատել է Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական։
2004-2005 թվականներին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատասխանատու քարտուղար-աշխատակազմի ղեկավար։
2006-2007 թվականներին հիմնադրել է «Ֆորում Պրես» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, որը զբաղվում էր «Ֆորում» տեղեկատվական-վերլուծական շաբաթագրի հրատարակությամբ։ Այն առաջինն էր, որ համագործակցել է գերմանական «Der Spiegel» և ռուսական «Պրոֆիլ», «ՌԻԱ Նովոստի» հրատարակությունների հետ։ «Ֆորում Պրես» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը զբաղվում էր նաև «Երեկոյան Երևան» թերթի վերահրատարակությամբ, ինչպես նաև կազմակերպում էր մամուլի ասուլիսներ համանուն կենտրոնում։
2006-2007 թվականներին դասավանդել է Հյուսիսային համալսարանում «Հռոմեական իրավունք» ու «Պետության և իրավունքի տեսություն»։
2008-2011 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական[1]։
2010 թվականից «Նոր մշակութային քաղաքականություն հիմնադրամ»-ի նախագահն է։ 2011թվականին հանդիսացել է Մշակույթի նախարարության կողմից ընտրված Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսարը[3]։
2014-2018 թվականների ընթացքում հիմնադրել և ղեկավարել է «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» կենտրոնը։
2017 թվականից մինչ օրս «Հայկական գորգի և ասեղնագործության ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, 2018 թվականից՝ «Որդան կարմիր» թանգարան-գիտամշակութային հիմնադրամի հիմնադիր-տնօրենը։
2018 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 24-ը եղել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը[4]։
2020-2021 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենը։
2021 թվականի օգոստոսին հիմնադրել է և մինչ օրս ղեկավարում է «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտը։
2023 թվականին իր նախագահած «Հաղթանակ» կուսակցության հետ մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Վիկտոր Մնացականյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարը կներկայացնի կոմիսար Վ. Մնացականյանը». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Վիկտոր Մնացականյանը հեռանում է Կենտրոնի ղեկավարի պաշտոնից». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.